Փաշինյանը «արարատյան կլան» է ստեղծում. վերադարձ ֆեոդալական բարքերին
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր բարձրաձայնում այն խնդիրը, որ Հանրապետական կուսակցությունը և անձամբ Սերժ Սարգսյանը մարզերում այնպիսի իրավիճակ են ստեղծել, որը մոտ է ֆեոդալական կառավարման և քիչ է մնում իշխանությունը մարզերում դարձնեն ժառանգովի:
Սակայն, այսօր, կարծես թե, նույն ձեռագիրը և գործելաոճը որդեգրել է հենց ինքը` Փաշինյանը: Լուրեր են պտտվում, որ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն իր տեղը զիջելու է որդուն՝ Սեդրակ Թևոնյանին: Այս տեղեկությունը տարածել է հենց Փաշինյանի ընտանեկան կայքը: Ստացվում է, որ այսպես կոչված` նախկինների նմանությամբ Փաշինյանն էլ ՔՊ-ական կլաններ է ստեղծում մարզերում` սկսելով Արարատից: ԽԾԲ-ն Նոր Հայաստանում դեռևս չհաղթահարած, արդեն գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մարզում իշխանությունը փոխանցվում է ասես ժառանգաբար՝ հորից որդուն: Ի՞նչ է սա, եթե ոչ հենց Փաշինյանի կողմից սահմանված խաղի կանոնների կոպիտ խախտում...




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)