Ոստիկանները սրճեփ սարքերից կատարված գողություններ են բացահայտել. Գողը 21 տարեկան է
Հունվարի լույս 7-ի գիշերը գիշերային շրջիկ ծառայություն իրականացրած Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկից բաժին բերման ենթարկեցին 21-ամյա երիտասարդի, որը Երևանի բնակիչ է։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սրճեփ սարքի մետաղադրամներ ընդունող սարք ու մետաղադրամներ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդը բերման ենթարկվելուց րոպեներ առաջ թալանել էր Նար-Դոսի փողոցի 27 հասցեի մոտ տեղադրված սրճեփ սարքը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Արդյունքում` փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկված երիտասարդը, բացի հիշյալ դեպքից, անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գողություններ էր արել նաև Էրեբունու, Գլինկայի, Խորենացու և Նար-Դոսի փողոցներում տեղադրված այլ սրճեփ սարքերից՝ տերերից յուրաքանչյուրին պատճառելով մի քանի տասնյակ հազար դրամի վնաս։
Տուժողներից հաղորդում է ընդունվել։ Ընդհանուր գողության 6 դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»