Պարեկները դեպքից րոպեներ անց բռնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղից գողություն կատարած անձին. գործել էր ձեռնոցներով
Հունվարի լույս 9-ի գիշերը, ժամը 1.50-ի սահմաններում, «Հայփոստ» ընկերության տեսահսկման և ահազանգման կենտրոնի աշխատակիցները փոստային բաժանմունքներից մեկից ահազանգ ստացան։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն պահին տեսահսկող սարքերն արձանագրեցին, որ Գարեգին Նժդեհի փողոցի փոստային բաժանմունք է մտել գլխարկով, դիմակով ու ձեռնոցով մի անձ, որը ինչ-որ գործիքով բացում է փակ դարակներն ու գողություն անում։
Նույն պահին «Հայփոստ» ընկերության անվտանգության աշխատակիցները ահազանգը փոխանցեցին ոստիկանություն։
Պարեկային ծառայության աշխատակիցները Գարեգին Նժդեհի փողոցում փախչող տղամարդուն բռնեցին, վնասազերծեցին ու, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։
Ոստիկանությունում պարզվեց տղամարդու ինքնությունը։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մասնաճյուղից հափշտակած փողը, ձեռնոց և այլն։
Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկված Երևանի 38-ամյա բնակիչը ձերբակալվել է։
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»