Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան
Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»
Հասարակություն

Ինչ իրավիճակ է սահմանին. Գեղամասարի համայնքապետը մանրամասներ է ներկայացրել

Այս պահի դրությամբ մի քիչ հանդարտվել է իրավիճակը, մերոնց ոնց որ թե հաջողվել է լռեցնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին։

«Վերին Շորժայի, Նորաբակի ուղղությամբ են եղել կրակոցները։ Բնակիչներին տարհանելու հարց չի լինի, մարդիկ արդեն սովորել են՝ պատերազմի միջով անցել, ամեն ինչ տեսել են, բայց, ամեն դեպքում, կրակոցները բոլորիս են անհանգստացնում»,- նշեց Ավետյանը։

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։  Հայկական կողմն ունի նաեւ երկու վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։

Այսօր՝ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։