Նախնական վարկածով՝ Մասիսում 47–ամյա մայրն ու 27–ամյա դուստրը մահացել են գազի արտահոսքից
Մասիս քաղաքի բնակարաններից մեկում նախօրեին մահացած վիճակում հայտնաբերված մայրն ու դուստրը նախնական տվյալով մահացել են գազի արտահոսքից։ Այս մասին NEWS.ам-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը։
Մայրը 47 տարեկան էր, իսկ դուստրը՝ 27։ Նրանց մահացած վիճակում հայտնաբերել է հայրը։
Քննչական կոմիտեն հաղորդում է նաեւ, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ):
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մոր եւ դստեր մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Մասիսի ոստիկանության բաժին ահազանգ էր ստացվել, որ Մասիս կայարանի 12 շենքի բնակիչները տեւական ժամանակ է՝ չեն պատասխանում դռան եւ հեռախոսի զանգերին։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել էին մոր եւ դստեր դիերը։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»