Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրին
Հասարակություն

8 ամիս անհետացած համարվող զինվորի պաշտպանը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի իրավապահ մարմիններին

2021թ.–ի մայիսի 18–ից անհետացած համարվող ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի պաշտպան Լուսինե Վիրաբյանը վաղը՝ հունվարի 13–ին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ԱԱԾ եւ Ռազմական ոստիկանություն։

«Նորիկը ընտանիքի անդամների հետ վերջին անգամ կապվել է մայիսի 14–ին ու շատ նորմալ խոսել, ամսի 18–ին է միայն հրամանատարական կազմը ծնողին զգուշացրել, որ Նորիկը չկա։ Հակասական տեղեկություններ են տվել ընտանիքին, մեկն ասում է՝ մայիսի 18–ի գիշերն է կորել, մյուսն ասում է՝ երեկոյան է կորել, էն մեկն էլ՝ վրանի մեջից է կորել, մի ուրիշն էլ՝ թե ինքնակամ է լքել,  սրանք, իհարկե, ենթադրություններ են։ Դասալքության դեպքի փաստով հուլիսին քրեական գործ է հարուցվել։ Կան շատ հակասական ցուցմունքներ, որոնց մասին դեռ չեմ ուզում հրապարակային խոսել՝ քննության շահերից ելնելով, բայց 8 ամիս է անհետացած զինվորի անունը ոչ մահացածների, ոչ գերիների, ոչ էլ անհետ կորածների ցուցակում կա։  Անգամ եթե քննություն է տարվում դասալքության հոդվածով, 8 ամիս շարունակ չեն կարողանում հայտնաբերել զինվորին, որն առանց որեւէ գումարի, հագուստի անհետացել է»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լուսինե Վիրաբյանը։

Լուսինե Վիրաբյանը Նորիկի մոր համաձայնությամբ, այսօրվանից է ներգրավվել որպես Նորիկ Մկրտչյանի պաշտպան, հարուցված քրեական գործի շրջանակներում։

«Նորիկին որպես մեղադրյալ ներգրավվելու վերաբերյալ որոշումը դեռեւս չունեմ, քանի որ այսօրվանից եմ ստանձնել նրա պաշտպանությունը։ Նախաքննության նյութերին ծանոթանալու համար դիմում կուղարկեմ քննիչին, որպեսզի հասկանանք, թե ինչ հիմքով է քրեական գործ հարուցվել եւ որպես մեղադրյալ ներգրավվել Նորիկ Մկրտչյանը։ Գործով այլ մեղադրյալների մասով տեղեկություն դեռ չունեմ»,– ասաց Լուսինե Վիրաբյանը։

Նրա խոսքով, այս գործը շատ մութ անկյուններ ունի, բայց առաջնայինն այս փուլում Նորիկին հայտնաբերելն է։ Լուսինե Վիրաբյանն ասաց նաեւ, որ մինչ անհետանալը՝ Նորիկը մարտական գործողություններին չի մասնակցել։ Հիշեցնենք, որ այդ օրերին սահմանային իրավիճակը լարված էր Գեղարքունիքի եւ Սյունիքի հատվածում, Արդբեջանի ԶՈՒ–երը հատել էին ՀՀ պետական սահմանը։

Նորիկ Մկրտչյանը բանակ է զորակոչվել 2021թ.-ի փետրվարի 8-ին։

Ըստ դատախազության հաղորդագրության, 2021թ. մայիսի 18-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ռազմական ոստիկանության բաժինը տեղեկացվել է այն մասին, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող տարածքից, ծառայության վայրից բացակայում է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մ.-ն՝ (ծնված 21.09.2002թ., զորակոչված 2021թ.՝ Տավուշի մարզային զինկոմիսարիատից: