Ալիևը երկար խոսել է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին, արտահայտել նրանց նկատմամբ իր ներքին վախերը
Ալիևն իր խոսքում ավելի շատ արտահայտել է նախկին նախագահների նկատմամբ իր ներքին վախերը, որոնք նրա մեջ դեռ երկար կպահպանվեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանի նախագահը մի քանի լրատվամիջոցների հարցազրույց է տվել, որտեղ բավականին երկար խոսել է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին։
Չնայած այն հանգամանքին, որ զրույցի ողջ ընթացքում փորձում է ցույց տալ, թե 2 նախագահների ժամանակ էլ ինքնավստահ է եղել, այսպես ասած, իրերն իրենց անուններով կոչել, բայց նրա մի հնչեցրած նախադասություն փոշիացրել է «տղա խաղալու» արհեստական ներկայացումը։
Մասնավորապես Ալիևը նշել է՝ Конечно, это такие люди, которые готовы в любой момент воспользоваться любой возможностью и нанести нам удар.
Ինչ ասեմ, Ալիևը մտորելու տեղ իսկապես ունի, որովհետև հայ ժողովուրդն այսօրվա նվաստացումները երկար չի հանդուրժելու մտադրություն չունի։
Պարտվածների խմբակը վաղ թե ուշ հեռանալու է, իսկ Հայաստանն ու Արցախն իրենց արժանապատվության համար պայքարել գիտեն և Ալիևի քմահաճույքներով և հավակնություններով չեն շարժվելու»,- գրել է նա։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»