«Վարկային» կլինի նաև 2022 թվականը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Գործող իշխանությունները շարունակում են անընդհատ երկիրը մտցնել նորանոր վարկերի տակ: 2021 թվականի ընթացքում մեր երկրի պետական պարտքն ավելացավ ևս 1,2 մլրդ դոլարով. այն արդեն գերազանցում է 9,2 մլրդ դոլարի սահմանագիծը: Մասնագետների համոզմամբ, 2022 թվականին էլ է Փաշինյանի կառավարությունը գնալու նոր ճանապարհով: Եվ ահա, օրերս հայտնի դարձավ, որ կառավարությունը, պետբյուջեի պակասուրդը ֆինանսավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված, դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ հերթական վարկը ստանալու նպատակով։
Շրջանառվող տեղեկության համաձայն, նոր վարկի չափը կազմելու է շուրջ 72 մլն ԱՄՆ դոլար։ «Փաստ» թերթի տեղեկություններով, սա, ինչպես ասում են, «դեռ միայն ծաղիկներն են», և ՀՀ տնտեսական վատթարագույն վիճակով պայմանավորված՝ առաջիկայում լինելու են նոր վարկային պայմանագրեր, քանի որ տնտեսական ճգնաժամից ու կոլապսից խուսափելու, ինչպես նաև սեփական իշխանությունը ամեն գնով երկարաձգելու համար Փաշինյանին պետք կլինեն գումարային նոր ներարկումներ, հակառակ դեպքում շուտով չի կարողանա վճարել նույնիսկ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերն ու կենսաթոշակները։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...