Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանը այսօր կդառնար 45 տարեկան
Իսկական հայ սպային վայել կեցվածքով ու դաստիրակությամբ, Մոնթեի գաղափարախոսությունների կրողն ու ապրեցնողը, Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի ծննդյան օրն է այսօր, նա կդառնար 45 տարեկան։
Մոնթեն իր կյանքում էր միշտ ու հենց երևի դա էր պատճառը, որ ռազմական ոլորտում առաջին քայլերն արեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանից 1994 թվականին։
Բանակի լավագույններից էր, այդպես են խոսում մարտական ընկերներն իր մասին։
44֊օրյա պատերազմի ժամանակ եղել է ամենաթեժ կետերում՝ Քարվաճառ, Հադրութ, Ջրական... չի եղել գեթ մի պահ, որ զինվորին մենակ թողնի, ինքը գիտեր՝ զինվորն իր ներկայությունից ոգևորվում ու ավելի ուժեղ է զգում։ Պատերազմի ժամանակ էլ անգամ հրամանատարներին բնորոշ հումորով տրամադրություն է փոխել, ոգևորել Մոնթեի խոսքերով ու քաջալերել։ Գնդապետ Ասատրյանի անունն ու ազգանունը հայտնի էին նաև մեր թշնամիներին՝ իրենք շատ լավ գիտեին ով է Ասատրյանն ու ինչերի է ընդունակ։
Ցավոք, հոկտեմբերի 12-ին պատերազմի թոհուբոհում՝ Հադրութը պաշտպանելիս հերոսի մահով ընկավ նաև ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորքերի սպա, գնդապետ, Վահագն Ասատրյանը։
44֊օրյա պատերազմի ժամանակ գործած սխրանքների, անմնացորդ նվիրումի համար գնդապետ Ասատրյանին հետմահու շնորհվեց ՀՀ բարձրագույն կոչումը՝ «Ազգային հերոս»։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»