Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդրի լուծում չէ. Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդրի լուծում չէ։
Վերջին շրջանում հաճախ եմ լսում «գնալու եմ երկրից» արտահայտությունը,որը կապված է խայտառակ կապիտուլյացիայի, հողատու ռեժիմի վերարտադրության,թուրքերի հետ նվաստացուցիչ «խաղաղության դարաշրջան»բացելու,քաղաքական ձերբակալությունների, տնտեսության գահավիժման եւ ինչու չէ ընդդիմադիրներիս ոչ արդյունավետ գործելու հետ։
Չմեղադրելով նման կարծիք ունեցողներին՝այնուամենայնիվ համամիտ չեմ նրանց հետ։
Հայաստանն Արարչի կողմից մեզ տրված հայրենիքն է եւ մեր նպատակը որպես ազգ՝ ապրել ու արարելն է մեր հայրենիքում՝պաշտպանելով ու շենացնելով այն։
Պարտություններից հետո արտագաղթի ճամփան բռնելը նոր երեւույթ չէ ,այն եղել է միջնադարում եւ անշուշտ թուլացրել է մեր ազգային դիմադրողականությունը։
Մենք թուլացանք որպես ազգ,երբ 1021թ. Արծրունիները Վասպուրականի թագավորությունը հանձնեցին Բյուզանդիային ,իսկ Սենեքերիմ Արծրունին 14 հազար մարդկանց հետ գաղթեց Սեբաստիա։
Թուլացանք,երբ Անին հանձնեցինք և սփռվեցինք աշխարհով մեկ՝ Կիլիկիայից մինչեւ Կիեւյան Ռուսիա եւ Լեհաստան։
Դարեր անց մեզնից ոմանք փորձում են հերթական անգամ բախտ որոնել «օտար ամայի ճամփեքին»։
Այսօր էլ Շուշին ու Հադրութն են հանձնել թուրքին,հիմա ի՞նչ,պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը։
Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդիրը լուծելու ճանապարհ չէ,սա փախուստ է խնդրից։
Իսկ խնդրի լուծումը հետեւյալն է.մնալ ,ապրել ու պայքարել Հայաստանում ու հանուն Հայաստանի։
Հեշտ է լինելու՞։ Իհարկե ՝ ոչ։
Բայց այլ ճանապարհ չկա։
Պետք է ապրել Հայաստանը հակապետական ռեժիմից ազատելու,պետության գահավիժումը կանգնեցնելու եւ պետականության «փշրանքները» պահպանելու համար։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»