ՀՅԴ ԳՄ անդամները եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպումներ են ունեցել մարզերում
ՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները յոթ քաղաքներում (Հրազդան, Աբովյան, Գյումրի, Սպիտակ , Վանաձոր, Արտաշատ, Կապան) հանդիպումներ են ունեցել մեր ընկերների եւ համակիրների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Խոսել ենք Հայաստանի Հանրապետության եւ Արցախի դեմ ծառացած մարտահրավերների, հայ֊թուրքական հարաբերությունների, անվտանգության խնդիրների եւ ներքաղաքական հարցերի մասին։
Քննարկել ենք մեր անելիքները, մասնավորապես, դիմադրության ձեւավորման աշխատանքները եւ այդ ուղղությամբ իրականցվելիք ծրագրերը:
Սիրելի հայրենակիցներ. առաջիկա երկու ամիսների ընթացքում պլանավորում ենք հանդիպումներ կազմակերպել բոլոր քաղաքներում:
Համազգային դիմադրության ձեւավորումը այլընտրանք չունի»,- նշել է նա։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»