Սրա նպատակը 3-րդ Հանրապետության «էջի» փակումն է եւ «նոր» `4-րդ «Հանրապետության»դարաշրջանի ազդարարում. Շարմազանով
Կա կարծիք, որ սրա նպատակը դե յուրե Երրորդ Հանրապետության «էջի» փակումն է եւ «նոր» ՝Չորրորդ «Հանրապետության»դարաշրջանի ազդարարում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Զատկից հետո ներկած ձուն ու՞մ է պետք…
Կապիտուլյանտ ռեժիմն ազդարարել է սահմանադրական «բարեփոխումներ»իրականացնելու մասին։
Իսկ ո՞րն է թուրքերի հետ առանց պետական դրոշի բանակցության գնացող կապիտուլյանտների «սահմանադրական բարեփոխումների» նպատակը։
Կառավարման համակարգի փոփոխություն՝ կպնդեն շատերը։
Ամենեւին դա չէ կապիտուլյանտ ռեժիմը գլխավոր նպատակը։
Կա կարծիք,որ սրա նպատակը դե յուրե Երրորդ Հանրապետության «էջի» փակումն է եւ «նոր» ՝Չորրորդ «Հանրապետության»դարաշրջանի ազդարարում։
Իսկ որպեսզի դա տեղի ունենա,անհրաժեշտ է ՀՀ Սահմանադրությունից հանել Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ,պետական -ազգային շահերը սպասարկող ձեւակերպումները։
Դրան զուգահեռ կարող է ընթանալ ՀՀ օրհներգի եւ ՀՀ զինանշանի/չեմ բացառում առանց Արարատ լեռան/փոփոխման գործընթաց,որի արդյունքում դե յուրե ավարտված կհամարվի Ինքնիշխան Հայաստանի դարաշրջանը։
Այս սցենարը բացառել չի կարելի։
Իսկ որպեսզի այն կյանքի չկոչվի ,պետք է ոչ թե ընդդիմությունն «իրար վրա բոչկա գլորի»,այլ հասկանա՝ «Զատկից հետո ներկած ձուն այլեւս ոչ մեկին պետք չէ»։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»