Facebook-ն արգելափակել է Ռուսաստանի պատվիրակության էջը Վիեննայում ռազմական անվտանգության հարցով բանակցություններում
Facebook սոցիալական ցանցը ուրբաթ օրը՝ հունվարի 14-ին, արգելափակել է Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման վերաբերյալ բանակցություններում ռուսական պատվիրակության պաշտոնական էջը։ Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը։
Նրա խոսքով, պատվիրակության ներկայացուցիչներն այս սոցցանցում իրենց էջում վերահրապարակել են միայն ՌԴ ղեկավարության և ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունները։ Այդ կապակցությամբ պատվիրակությունը մտադիր է դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը՝ խնդիրը բարձրաձայնելու համար։
2021 թվականի փետրվարին Վիեննայի բանակցություններում ռուսական պատվիրակության հաշիվն արդեն արգելափակվել էր Twitter միկրոբլոգային ցանցի կողմից։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»