Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով՝ զոհվել է ավելի քան 20 մարդ
Աֆղանստանի արևմտյան Բադգիս նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով՝ 22 մարդ է զոհվել, հաղորդում է պետական «Բախտար» լրատվական գործակալությունը:
«Այսօր Բադգիս նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով՝ զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ 4-ը։ Զոհերի մեծ մասը գտնվում է Կադիսի շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պաշտոնյաները հայտնում են, որ սա նախնական թիվ է, որը ենթակա է փոփոխման։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ Աֆղանստանի արևմուտքում հունվարի 17-ին՝ Երևանի ժամանակով՝ ժամը 15:40-ին, 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բադգիս նահանգի վարչական կենտրոն Քալայ-Նաու քաղաքից մոտ 40 կմ դեպի արևելք և Թուրքմենստանից 70 կմ հարավ-արևելք։ Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել 10 կիլոմետր խորության վրա։





















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»