Ծեծել էր գրասենյակի աշխատակցուհուն և վնասել գույքը
Հունվարի 13-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի հասցեներից մեկում ծեծի են ենթարկում մի կնոջ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տուժող կինը հաղորդում է տվել, որ ժամը 20.50-ին գրասենյակ եկած 44-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել իրեն և վնասել գրասենյակի գույքը:
Ժամը 22.00-ին 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ տևական ժամանակ ոստիկանների հասցեին հնչեցրել է հայհոյաքներ և խաթարել բաժնի բնականոն աշխատանքը: Ոստիկանության Կենտրոնական բաժնում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:
44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին և ձերբակալվել։
Կատարվում է նախաքննություն:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»