Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրին
Հասարակություն

Արցախցիները համաձայնո՞ւմ են ադրբեջանցիներին վաճառել իրենց տները. թշնամին շահավետ առաջարկներ է անում

Ադրբեջանցիներն արցախցիներին շահավետ առաջարկություններ են անում՝ իրենց բնակարանները վաճառելու: Արցախում այդ ամենին սկսել են այլևս լուրջ չվերաբերվել, ավելին՝ այդ արշավը 44-օրյա պատերազմից առաջ էլ կար: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով այսօր մամուլում տարածում գտած այն տեղեկությանը, թե ադրբեջանցիները արցախցիներին ներկայացնում են տարաբնույթ առաջարկներ՝ նրանց բնակարանները գնելու: 

Պատգամավորը նշեց, որ ադրբեջանցիները հայերի հետ կապի են դուրս գալիս սոցիալական հարթակներում և թիրախային խումբ է դառնում մարդկանց այն զանգվածը, որը շատ ավելի ակտիվ է սոցիալական տիրույթում:

 Թեև տարիներ շարունակ ադրբեջանցիների կողմից այդ առաջարկությունների հաճախականությունը չի նվազում, պատգամավորը հանգիստ է, արցախցին ոչ տուն կվաճառի և ոչ էլ ադրբեջանցին կգնի այն և կբնակվի օրինակ՝ Ստեփանակերտում.

«Եթե այդպես լիներ՝ հիմա Շուշին բնակեցված կլիներ, բնականաբար, որևէ մեկը չի գալու այստեղ ապրելու: Այստեղ շատ խիստ վերահսկվում է սահմանը, եթե անգամ ստացվի էլ իրենց կողմից տուն գնելը, ապա որևէ մեկը թույլ չի տա, որ գան և բնակվեն այստեղ, անգամ, հայերին է շատ դժվար հաջողվում մուտք գործել Արցախ: Այսօր Արցախում գեթ 1 հոգի էլ չեք գտնի, ով կգնա այդ գայթակղությանը: Արցախցու և ադրբեջանցու շփումը ստացվում է միայն այն ժամանակ, երբ մերոնք չեն իմանում, որ շփվում են ադրբեջանցու հետ, այսինքն՝ նրանք հանդես են գալիս հայ օգտատերերի անուններից, որը կարճ ժամանակ անց ԱԱԾ-ն բացահայտում է»,- նշեց պատգամավորը:

Մեր այն դիտարկմանը, թե եթե սին առաջարկություն են միայն, ապա էլ որն է իմաստը նման առաջարկներով հանդես գալու, Մետաքսե Հակոբյանը նշեց, որ նրանք նման կերպ փորձում են իրենց հաղթանակած զգան և խուճապ տարածեն Արցախում. «Նրանց այդ քայլը տեռորի նման մի բան է, ադրբեջանցիները հաճույք են ստանում այս ամենից»,-ասաց պատգամավորը: 

Վերջինս ընդգծեց, որ Արցախը ադրբեջանցիների համար հայրենիք չէ և երբեք չի էլ եղել. «1 տարվա ընթացքում, ինչ նրանք եկել են և օկուպացրել մեր տարածքը, ես չեմ տեսել նրանց մոտ սեր դեպի Արցախը, նրանք, պարզապես, քոչվոր ցեղեր են, որոնք ժամանակ առ ժամանակ թալան են իրականացնում՝ առևանգելով մեր անասունները, էլ չենք խոսում հովիվներին առևանգելու մասին: Արցախը մեզ համար հայրենիք է, իրենց համար պարզապես տարածք և այն պայքարը, որ մենք տանում ենք տարածքի համար է, իսկ իրենց մոտ չի կարող հայրենիքի գաղափար լինել»,- եզրափակեց նա:

 

Զվարթ Պետրոսյան