«Հրապարակ».Տպավորություն էր, թե կառավարության անդամներն իր ստրուկներն են
Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ինքն է որոշում՝ Վահան Քերոբյանը հրաժարական տա՞, թե՞ ոչ, եւ ով որքան աշխատի։ Տպավորություն էր, թե կառավարության անդամներն իր ստրուկներն են, ինքն էլ՝ տերը, ոչ մեկն իրավունք չունի ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը։ Իրենք՝ կառավարության անդամներն էլ կարծես դեմ չեն դրան։ Նրանք նման հայտարարություններին որեւէ կերպ չեն արձագանքում։ Իսկ երեկ, երբ նրանց հրավիրում էին ամբիոնի մոտ՝ պատասխանելու պատգամավորների հարցերին, մոտենում էին Փաշինյանին, ցուցումներ ստանում, նոր գնում պատասխանելու։ Իսկ Արարատ Միրզոյանը ոչ միայն հարցից առաջ, այլեւ պատգամավորի արձագանքից հետո մոտեցավ «տիրոջը», որ ճշտի, թե ինչպես պատասխանի արձագանքին։ Փաշինյանը երեւի փորձում է ցույց տալ, որ ինքն է երկրում «ասողը»։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Իշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ Սավգուլյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)