Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրին
Հասարակություն

Գյումրու Գործարանային 2 Ա շենքից հոսպիտալացված կինը տեղափոխվել է Երևան. վերջույթի ամպուտացման անհրաժեշտություն կա

Հունվարի 17-ին Գյումրու Բուլվարային թաղամասի Գործարանային 2 Ա շենքից կեսգիշերին հոսպիտալացված կինը տեղափոխվել է Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ կինը հոսպիտալացվել էր «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի ահազանգով նշված հասցե այցելած Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի արձագանքից հետո:

 «Կինը հոսպիտալացվել էր ստորին վերջույթների ցրտահարությունով, գանգրենայով և հենց ընդունման գիշերն էլ տեղափոխվել Երևան: Անհետաձգելի մասնագիտական օգնության կարիք ուներ: Այլ հիվանդություններ ևս կային»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Նրա առողջական վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ ներկայացրեց Շիրակի մարզպետարանի  առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը: Ըստ նրա՝ 45-ամյա գյումրեցի կնոջ մոտ առկա է ցրտահարության հետևանքով առաջացած ստորին վերջույթի մատների վերք՝ քայքայման վիճակով:

«Այս պահին նա բժիշկների հսկողության ներքո է: Գանգրենա է սկսվել, սակայն ամպուտացման համար դեռ պետք է դեմարկացիոն շրջանն անցնի, որպեսզի հստակ սահմանազատվի մեռած ու առողջ հյուսվածքների հստակ սահմանագիծը՝ հասկանալու համար՝ ինչ մակարդակում պետք է ամպուտացումը կատարվի»,- ասաց Ասլանյանը:

Հավանաբար մատների ամպուտացիա կկատարվի: Դեռ մեկ ամիս կինը կմնա Այրվածքաբանության ազգային կենտրոնում: Արյան հետ կապված խնդիրը կարգավորվել է Յոլյանի անվան այրունաբանական կենտրոնի միջոցով, անհրաժեշտ թանկարժեք դեղորայքներ է տրամադրել «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը: Կնոջ սննդի հարցը լուծել է Այրվածքաբանության ազգային կենտրոնը:

 45-ամյա կինը Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից պարբերաբար որոշակի աջակցություն ստացել է: Նրան նաև առաջարկվել է որևէ մասնագիտացում ստանալ, օրինակ՝ վարսավիրություն սովորել, աշխատանք ունենալ, սակայն րաժարվել է:

Այս պահին Շիրակի մարզպետարանը կենտրոնացած է կնոջ առողջական խնդրի կարգավորման վրա: Հընթացս քննարկվում է նրա հետագա կեցության հարցը:

Կինն ամուսին և երեխաներ ունի, սակայն ծայրահեղ աղքատության ճիրաններում գոյատևում է միայնակ այն հասցեում, որտեղից հոսպիտալացվել էր: Նա նաև ունի քույրեր ու եղբայրներ: