Հեղուկ գազի դեֆիցիտ կա. լրացուցիչ խոչընդոտներն ավելի անհետաքրքիր ու դժվար են դարձրել ներմուծումը. տնտեսագետ
Հեղուկ գազի դեֆիցիտը պայմանավորված է մատակարարման խնդիրների հետ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց տնտեսագետ Գագիկ Մակարյանը։
Նրա տեղեկացմամբ՝ հեղուկ գազի մի մասը Իրանից է ներկրվում, ճանապարհները, եղանակային պայմանները, ինչպես նաև Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական կողմի տեղադրած մաքսակետերը հնարավոր է լրացուցիչ խոչընդոտներ և դժվարություններ են առաջացնում։
«Կարծում եմ՝ հեղուկ գազի դեֆիցիտը հիմնականում դրանով կարող է պայմանավորված լինել։ Զուտ տեխնիկական, մատակարարման խնդիր, որն ունի իր տնտեսական և քաղաքական պատճառը։ Կարող է օրինակ տեսնեն, որ ճանապարհին լրացուցիչ գումարներ վճարելը կամ այլ դժվարությունները հետաքրքիր չեն դարձնում բիզնեսն այդ ոլորտում։ Վերջին շրջանում նաև մեր ճանապարհների անանցանելիության խնդիրներ են լինում»,-ասաց Գագիկ Մակարյանը։
Այս համատեքստում կարևոր են նաև հեղուկ գազի սպառման ծավալները։ Տնտեսագետը նշում է, որ հեղուկ գազը փոքր, առանձնահատուկ ոլորտ է, որի ուղղությամբ Իրանի հետ բավական աշխատանքներ են տարվել, սակայն հիմա մատակարարման տեսանկյունից լրացուցիչ խոչընդոտներն ավելի անհետաքրքիր ու դժվար են դարձրել ներմուծումը։
Հարցին՝ չի՞ բացառվում, որ հեղուկ գազի ներմուծումն Իրանից դադարեցվի, Գագիկ Մակարյանը նկատեց՝ հնարավոր է նման բան տեղի ունենա։ Նման պարագայում տնտեսագետի խոսքով, եթե պետության կողմից աջակցություն չլինի, ապա շուկան պետք է ինքնակարգավորվի։
«Պետք է սպասենք մինչև կարգավորվի։ Մենք ոչ միայն գազի, այլև ուրիշ ապրանքների գծով էլ նման խնդիրներ ունեցել ենք։ Հեղուկ գազի դեֆիցիտի հետևանքը կարծում եմ՝ շատ մեծ չէ, բայց ոլորտից օգտվողների համար բնականաբար դժվարություններ կառաջանան։ Ստիպված կա՛մ պետք է այլընտրանքային լուծումներ գտնեն, կա՛մ սպասեն մինչև նորից ներմուծվի։ Ուրիշ կերպ չեմ պատկերացնում։ Այնպիսի վառելիք է, որ կոնկրետ օգտագործողներ ունի»,-նշեց տնտեսագետը։
Վերջինս հավելեց, որ պետք չէ մտածել, թե Իրանի հետ հարաբերությունները կվատանան։ Հակառակը՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում Իրանի հետ հարաբերություններն էլ ավելի կլավանան։
Ավելի վաղ Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտի մասին խոսել էր նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Պատգամավորը նաև նշել էր, որ Հայաստանը ներքին սպառման համար ներկրում է հեղուկ գազն ամբողջ ծավալով և այդ շուկաներում կան թանկացումներ, հետևաբար Հայաստանում էլ գնաճի ականատես ենք լինելու։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց