Ամերիաբանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ ստորագրեց 25 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման պայմանագիր
Ամերիաբանկի խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյան «ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շարունակությունը մեզ համար պատիվ է հատկապես բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման ճանապարհին: Մեր հարաբերությունները ՎԶԵԲ-ի հետ պարզապես ֆինանսական համագործակցություն չեն, այլ ռազմավարական գործընկերություն, որն արդեն 10-ամյակից ավելի պատմություն ունի: Այն սկսվել է դեռևս 2010թ., աստիճանաբար զարգացել, ինչի արդյունքում ՎԶԵԲ-ը ներդրում է կատարել Ամերիաբանկի բաժնետիրական կապիտալում` Ամերիաբանկի բաժնետերերի շարքում դառնալով առաջին միջազգային ֆինանսական հաստատությունը:
Հայաստանի համար սա շատ կարևոր նախագիծ է, որն անշուշտ կունենա համապարփակ ազդեցություն:
Կարող եմ հավաստիացնել, որ Ամերիաբանկը կգործադրի առավելագույն ջանք` միջոցների արագ, արդյունավետ և հաջող տեղաբաշխում կազմակերպելու նպատակով` հօգուտ հայկական բիզնեսի և մասնավորապես ձեռներեցությամբ զբաղվող կանանց և ՓՄՁ-ների»:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»