Ավտովթար` Գորիս-Սիսիան ճանապարհին. կան տուժածներ
Հունվարի 21-ին՝ ժամը 15։36-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ս․ Բ․, ծնված 1992 թ․) և «Jeep» (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Ք. Բ.-ն (ծնված 1995 թ․) և «Jeep» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Շ․-ն (ծնված 1975 թ․) տեղի ուժերով տեղափոխվել են Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները, ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և տեղափոխել ավտոքարշակի վրա:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»