SOCAR ընկերությունը գործարանը գնելու բանակցություններ է վարում
Սուրենավանում գտնվող հայ-ռուսական բիտումի գործարանից տեղեկություն ստացանք, որ ադրբեջանական նավթային SOCAR ընկերությունը գործարանը գնելու բանակցություններ է վարում՝ վրացի միջնորդների օգնությամբ։ Գործարանն արդեն մոտ մեկուկես տարի գրեթե լուծարված է՝ ընդամենը մի քանի աշխատող են պահել, գործարանի հեռախոսահամարները չեն պատասխանում, ուստի պաշտոնական ինֆորմացիա չկարողացանք ստանալ։
Հիշեցնենք, որ ադրբեջանական նավթային SOCAR ընկերությունը տարիներ շարունակ Վրաստանի ամենամեծ հարկատուն է, այն Վրաստանի տարածքում գրեթե 5 հազար հոգանոց բանակ է պահում՝ ադրբեջանական պետական նավթային ընկերության բենզա-գազալցակայանների, դրանց պահեստների, գազամուղների եւ այլ ենթակառուցվածքների պաշտպանության անվան տակ: Այդ ծառայությունում ներգրավված են առավելապես ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիներ, որոնք տարին մի քանի անգամ անցնում են վերապատրաստման դասընթացներ՝ կատարելագործելով զենքի տիրապետման հմտությունները: Իսկ բիտումի գործարանը Սուրենավան գյուղում գործում էր դեռեւս 2006 թվականից եւ փակվեց հեղափոխությունից մեկ-մեկուկես տարի անց։ Գործարանը զբաղվում էր բիտումի արտադրությամբ, որն ասֆալտի արտադրության մեջ օգտագործվող նավթամթերքն է: Գործարանի հայ բաժնետերերից էր Միկա Բաղդասարովը։
Ավելի վաղ գրել էինք, որ ճանապարհաշինությամբ հպարտացող հեղափոխական իշխանությունն օգտվում էր ոչ թե հայ-ռուսական այս ընկերության արտադրանքից, այլ Իրանից էր ներկրում, ինչն էլ պատճառ դարձավ, որ գործարանը փակվի։ Հիմա ռուսական ընկերությունը, փաստորեն, տեղը կզիջի ադրբեջանականին, եւ սրանք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման առաջին ծաղիկներն են։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»