Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը
Մամուլի տեսություն

Պարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս շաբաթ սկսվեց ԱԺ հերթական նստաշրջանը, որը ցույց տվեց, թե ինչ մակարդակի խորհրդարանի հետ գործ ունենք։ Խոսքը մասնավորապես վերաբերում է իշխանական ուժը ներկայացնող խմբակցությանը, որի ներկայացուցիչներից շատերը նորից ի ցույց դրեցին իրենց ցինիզմն ու «մակարդակը»:

Ավելի ստույգ՝ վերջինիս բացակայությունը։ Եղան նաև հրահրումների փորձեր, որոնց նպատակն էր ընդհարումներ ու բախումներ ստեղծել խորհրդարանում, ու արդեն շոուն ապահովված կլիներ։ Հասկանալի է՝ բովանդակային ասելիք չկա, մյուս կողմից՝ հասկանում են, որ «փողոցային» մակարդակի, մանիպուլ յացիաների, բամբասանքի գծով իրենք անգերազանցելի են, դրա համար էլ «քայլողներն» այսպիսի գործելակերպ են որդեգրել ու աշխատում են այս դաշտ ներքաշել նաև ընդդիմությանը։ Բանական ցանկացած մարդ կհաստատի, որ նման պահվածքը անամոթության գագաթնակետն է, քանի որ արժանապատվություն ունեցողները խայտառակ կապիտուլ յացիայից հետո կամաչեին անգամ գլուխները բարձրացնել ու ամեն անգամ ներողություն կխնդրեին հայ ժողովրդին զրկանքների ենթարկելու համար։ Բայց դե, մենք խոսում ենք այլ մարդու ու այլ «թիմի» մասին:

Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ «քայլողների» խմբակցությունում, առավել ևս՝ կառավարությունում նույնիսկ զուգարան չեն գնում առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության: Իսկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը մեկ անգամ ևս հաստատեց նշյալը, ընդ որում՝ ոչ միայն Փաշինյանի՝ էկոնոմիկայի նախարարի հետ կապված հայտարարության առումով, այլև հենց իր՝ նշյալ «թիմի» շեֆի պահվածքի: Իսկ ի՞նչ են ասում Նիկոլն ու մնացած բոլոր «նիկոլները»:

Նրանք իրենց անզուսպ պահվածքով ու շինծու վստահությամբ փաստացի ասում են՝ «ինչ անում ենք, լավ ենք անում», կամ՝ «ինչպես կուզենք, այնպես էլ կվարվենք»։ Դե, համարյա նույն տրամաբանությամբ, որ ժամանակին Փաշինյանն ասում էր՝ «ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք»։ Հետևանքները տեսանք: Ու հիմա չափազանց անհանգստացնող է, երբ իշխանության ղեկին հայտնվածները նորից նույն ոճին են անցել: Մի խոսքով, ստացվում է, որ իրենց համար ժողովուրդը, ինչպես ասում են, «եղած, չեղած՝ մի հաշիվ է», կարևորն իրենց նպատակներն են, պաշտոններն ու ցանկությունները, թեպետ նույն Նիկոլի ելույթների մեծ մասում դարձյալ շահարկվում է այդ նույն ժողովրդի անունը։ Թեպետ՝ հիմա մի փոքր ավելի քիչ, հատկապես ԱԺ և ՏԻՄ ընտրություններից հետո: Բանն այն է, որ մի կողմից՝ այդ ժողովուրդը դեռևս իրեն պետք չէ, դե, գուցե մինչև հանրաքվե, մյուս կողմից՝ այդ նույն «հպարտ ժողովրդից» Նիկոլը նեղացած է, քանի որ հիանալի հասկանում է, թե ինչի արդյունքում է ԱԺ ընտրություններում մեծամասնություն ստացել, իսկ ՏԻՄ ընտրություններում էլ, հասկանալի է, ձախողվել է ամբողջությամբ: Մի խոսքով՝ Նիկոլը կորցրել է նաև էլեկտորատը, ու հիմա նա այլևս ո՛չ սիրում է, ո՛չ էլ խոնարհվում է «հպարտ քաղաքացիների» առաջ:

Անկեղծ ասած՝ նախկինում էլ չի սիրել, ուղղակի այդպես է պետք եղել: Ավելին, ներկայումս Նիկոլն ու իր «թիմը» անթաքույց ցույց են տալիս, որ 2018 թվականին պարզապես կարողացել են մանիպուլացնել և հաղթել ժողովրդին, հիմա էլ շարունակում են իրենց հաղթարշավը՝ ճանապարհին կանգ չառնելով ոչնչի առջև, նույնիսկ հպարտանալով, թե ինչքան շատ են եղել տուգանվողները: Փաստորեն, լավ էլ «տուգանքի մատերիալ» է «սիրելի ժողովուրդը»: Սա արդեն վաղուց լիովին օրինաչափություն է դարձել: Օրինակ՝ վերջերս, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարարի հրամանում տեղ գտած՝ ՊՇՌ հետազոտություն անցնելու համար վճարելու հետ կապված ձևակերպումը, ապա դրանից հետո առողջապահության նախարարությունը հայտարարեց, թե այդ որոշումն իրենց հաղթանակն է։ Եթե խոսվում է հաղթանակի մասին, ապա առաջին հերթին հարց է առաջ գալիս՝ ո՞ւմ նկատմամբ։ Պատասխանը պարզ է՝ իրենց ընդդիմախոսների, իսկ իրականում՝ սեփական ժողովրդի նկատմամբ։ Ուշադրություն դարձրեք. սա այն իշխանությունն է, որ հայտարարում էր, թե հող է ժողովրդի ոտքերի տակ և յուրաքանչյուր հարց քննարկելու է ժողովրդի հետ:

Զավեշտալի կլիներ այս ամենը, եթե այսքան տխուր չլիներ... Կարճ ասած՝ այս իշխանություններն ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում են ժողովրդի հետ, հաղթանակ են տանում սեփական ժողովրդի նկատմամբ, ու, եթե պետք լինի, ապա Փաշինյանը կարող է հանգիստ, առանց աչքն անգամ թարթելու ներկայացնել, որ այդ ամենը իրենք կատարում են «ժողովրդի անունից» ու ամենակարևորը՝ «ժողովրդի համար»։ Հա, ու անպայման հավելելով՝ «ինչ ուզում, այն էլ անում ենք»: Էլի ձեզ համար, սիրելի՛, թանկագի՛ն «հպարտ քաղաքացիներ», որ գնալով ավելի աղքատ եք դառնում, իսկ իշխանավորները վայելքների մեջ են: Դուք չեք հասկանում, իշխանությունը ձեզ անպայման պետք է հաղթի, այդպես է պետք:

Ոչինչ, որ նրանք պարտվել են պատերազմում, ոչինչ, որ դարձել են հազարավոր հերոսների զոհվելու պատճառ, ոչինչ, որ մեր հայրենիքի զգալի մասի կորստի պատճառ են դարձել, ոչինչ, որ երկիրը հասցրել են անդունդի պռնկին, ոչինչ, որ թշնամու հոխորտանքների դեմ դարձել են «կուռկուռի ձագ», ոչինչ, որ անզոր են պաշտպանելու մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Կարևորը, որ նրանք կարողանան ներսում «հաղթել»՝ ընդդիմադիրներին, ընդդիմախոսներին, ընդհանրապես բոլորին, այդ թվում ու հատկապես նրանց, որոնք դեռ շարունակում են զորակցել սրանց, այսինքն շարունակում են հաճույքով պարտվել:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում