Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Զելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը
Պետությունը պետք է կանգնած լինի աշխատող մարդու կողքը, տեր կանգնի նրա եռանդին․ ԶուրաբյանԱՄՆ Higgins կործանիչը էլեկտրական համակարգի անսարքության պատճառով մնացել է առանց հոսանքիՌուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ ԿարապետյանFT․ Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր՝ իրանական հրթիռներից պաշտպանության համար«Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչ՝ Նառա Գևորգյանի տեսաուղերձըԱՄԷ-ն արգելել է իր քաղաքացիներին այցելել Իրան, Լիբանան և ԻրաքՊենտագոնը իր 2027 թվականի բյուջեով Ուկրաինային օգնություն չի հատկացնումԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինՄենք չգիտենք, օրինակ, Իոանիսյանը Նիկոլ-Աննա զույգի ռեալիթի շոուի մա՞ս է դարձել թե՞ դա իրական հայց էԷկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասինՉինաստանը խոստացել է պատասխանել հեռահաղորդակցության ոլորտում ԱՄՆ-ի նոր uահմանափակումներինՊատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանԵՄ-ն մեղադրում է ՌԴ-ին ՀՀ ընտրություններին միջամտելու հարցում, և հայտնում Երևանի հետ մերձեցման մասինԵԽ պատգամավորն անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևինԵվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակումՓաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումՄիլլի մեջլիսը դադարեցնում է իր մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեինԵրևանում բախվել են թիվ 23 երթուղու ավտոբուսն ու «Chevrolet»-ը
Հասարակություն

Տեր Խոսրով քահանան Տիկ-Տոկ-ում մինչեւ 300 հազար դիտում ունի

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Լատվիայի թեմի հոգեւոր սպասավոր տեր Խոսրով քահանա Ստեփանյանը վերջերս հայտնվել է քննադատությունների թիրախում՝ Տիկ Տոկում ծավալած գործունեության համար։ Մեր հարցազրույցն այդ գործունեության շուրջ է։

- Տեր Հայր, վերջերս համացանցում բուռն քննարկվում են սոցիալական հարթակներում Ձեր տեսագրությունները: Ոմանք դրական են վերաբերվում դրանց՝ զվարճալի, արտասովոր, նորարարական են համարում, իսկ ոմանք քննադատում են, դժգոհում: Ինչպե՞ս որոշեցիք սոցհարթակներում այդքան ակտիվ լինել:

- Մարդկության ամբողջ պատմության ընթացքում իշխող են եղել խոսքի փոխանցման, շփման տարբեր մեթոդներ: Համայնքային վաղ փուլերում մարդիկ հավաքվել են հրապարակներում և լսել խոսնակին, այնուհետև մարդիկ հավաքվել են թատրոններում, եկեղեցիներում, իսկ գրավոր խոսքի, տպագրության զարգացման հետ զուգահեռ, իշխող է դարձել տպագիր մամուլը և այլ գործիքներ, այնուհետև` ռադիոն, հեռուստատեսությունը և հիմա էլ` համացանցը և սոցկայքերը: Եկեղեցին միշտ օգտվել է խոսքի փոխանցման նոր գործիքներից: Այդ միջոցի անհրաժեշտությունը ես հատկապես զգացի, երբ համավարակի ընթացքում ստիպված էի ֆիզիկապես չհանդիպել հավատացյալներին: Հայաստանում ապրող մարդկանց համար երևի դժվար է պատկերացնել բալթյան երկրներում, մասնավորապես՝ Լատվիայում սահմանված հակահամաճարակային միջոցառումների խստությունը: Շուրջ 3 ամիս հաստատված էր պարետային ժամ, և որևէ մեկը իրավունք չուներ եկեղեցի գալու՝ դրա համար սահմանված էր մեծ տուգանք և՜ հավատացյալին, և՜ եկեղեցուն, արգելված էին անգամ տնայցերը և առհասարակ յուրաքանչյուր հավաք: Այս նախաձեռնությունը ծնվեց կենսական անհրաժեշտությունից՝ շարունակելու մարդկանց փոխանցել Աստծո խոսքը և եկեղեցու ավանդույթները: Սա է հիմնական պատճառը, որ բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Վարդան եպս. Նավասարդյանի օրհնությամբ ձեռնամուխ եղա այս գործին:
Ինչ վերաբերում է դժգոհություններին, իհարկե, ինչպես յուրաքանչուր խոսք, իմն էլ կարող է ոմանց դուր գալ, իսկ ոմանց՝ հակառակը: Սա նման քարոզչության իմ առաջին փորձն էր, թերևս եղել են որոշակի սայթաքումներ, որոնք հանրության կողմից բացասական են ընկալվել, ինչի համար ես խորապես ցավում եմ: Սակայն յուրաքանչյուր գործընթաց հղկվում է փորձով:
 
-Սոցիալական հարթակներում քիչ չեն հոգևոր բովանդակությամբ էջերը, որոնք վարում են նաեւ հոգևորականները, սակայն քչերն են նման քանակի դիտումներ, կիսումներ և հաջողություն ունենում՝ ինչպես Դուք: Մինչեւ 300 հազար դիտում ունեք՝ կարծեմ։ Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:
 
-Այստեղ որևէ գաղտնիք չկա: Յուրաքանչյուր տեսագրություն պատրաստելու համար ջանք և աշխատանք է տարվում: Մենք մտածում ենք հնարավորինս մատչելի և հետաքրքիր տեսագրություններ պատրաստելու մասին, որոնք իրենց մեջ կկրեն նաև ուսուցողական, ինֆորմատիվ բնույթ: Իհարկե, օգտագործում ենք նաև այդ շրջանակներում հայտնի երաժշտական ստեղծագործություններ, որոնք չափազանց տարբերվում են եկեղեցական և ազգային երաժշտությունից, սակայն միևնույն ժամանակ գրավում են ժամանակակից հնչողությունների սիրահարներին:

Շատերը, օրինակ, անծանոթ են քահանայական զգեստներին, որոնք մեր եկեղեցական ավանդության կարևոր մասն են: Յուրաքանչյուր նման տեսանյութ ունի իրեն ուղեկցող պարզաբանող հատված, որը, ցավոք, չի շրջանառվում այլ սոցկայքերում: Միևնույն ժամանակ թրենդային տեսանյութերը ունեն իրենց հատուկ կանոնները՝ հստակ տևողություն և ձևաչափ: Մարդիկ հաճախ թյուրիմացության մեջ են ընկնում՝ ենթադրելով, որ ես անհարգալից եմ վերաբերվում քահանայական զգեստներին կամ Սուրբ Գրքին, սակայն այդ կարծիքները արդյունքն են ընդհանուր պատկերը չտեսնելու, որովհետև իմ յուրաքանչյուր տեսանյութ ունի իր բացատրությունը: Մենք փորձում ենք համադրել անխոս տեսագրությունները և բովանդակային համառոտ խոսքը, որպեսզի ընկալվի վերջնանպատակը:
 
-Դատելով տեսագրություների բովանդակությունից, կարելի՞ է ենթադրել, որ դրանք նախատեսված են հատկապես երիտասարդ լսարանի համար:
 
-Սոցիալական կայքերում գրանցված են և օգտագործում են տարբեր տարիքային խմբեր, որոնք հաճախ հավասարապես անտեղյակ են Հայ Եկեղեցու ավանդույթից և քրիստոնեական ճշմարտությունից: Մենք փորձում ենք հետաքրքրել բոլորին, որպեսզի մեր տեսագրությունները առիթ հանդիսանան եկեղեցին և քրիստոնեությունը ճանաչելու:
Ես իրապես տեսնում եմ այդ արդյունքը, որովհետև նամակներ եմ ստանում աշխարհի տարբեր ծայրերից՝ դեռահասներից մինչև հասուն մարդիկ ինձ դիմում են խորհրդի ակնկալիքով: Սա լավագույն գնահատականն է իմ արածի, քանի որ իմ նպատակը մարդկանց հետաքրքրելն է, բայց ոչ ինձնով, այլ՝ քրիստոնեությամբ, Հայ Եկեղեցով: Հազարավոր նամակները և հարցադրումները այդ հետաքրքրության վառ ապացույցն են:

-Ինչպե՞ս են Ձեր գործունեությանը վերաբերվում հավատացյալները և հոգևորականները:

-Դժվար է միանշանակ և ընդհանրական պատասխան տալ: Մարդկանց պատկերացումները տարբեր են: Ոմանք դեռևս չեն ընդունում, որ սոցիալական հարթակները լայն հնարավորություն են տալիս շփվելու մարդկանց հետ և ասելիք փոխանցելու, անկախ նրանց գտնվելու վայրից: Իրականում, ամենակարևորը սեփական ընկալումն է, երբ գործիքը գերագնահատում են, գործը կիսատ է մնում, որովհետև մարդն է, որ այն օգտագործում է: Խոսքի տարածման որևէ միջոց չի կարող մեղավոր կամ անմեղ լինել, այդ իսկ պատճառով կարևոր է, թե ինչպես ես դու վերաբերվում դրան:

-Ի՞նչ կասեք Ձեզ քննադատողներին:

-Ես շատ ուրախ եմ, որ մարդկանց հետաքրքրում է իմ գործունեությունը, և ըմբռնումով եմ մոտենում յուրաքանչյուր բովանդակային քննադատության: Փառք Աստծո, այսօրվա տեղեկատվական հարթությունը մարդկանց լայն հնարավորություններ է ընձեռում` ծանոթանալ Աստծո խոսքին՝ սեփական ընկալումներին և ճաշակին համաձայն ձևերով: Տեղեկատվական բազմազանության մեջ ես առաջարկում եմ իմ տարբերակը և ցանկանում եմ, որպեսզի մարդիկ սոցկայքերը օգտագործեն ոչ միայն անպտուղ ժամանցի, այլև հոգևոր լիցքեր ստանալու, եկեղեցում իրենց ներկայությանը կամ բացակայությանը ևս մեկ անգամ անդրադառնալու համար: