Ucom-ը զանգերի սպասարկման նոր կենտրոն կունենա Վանաձորում
Փետրվարից «Յուքոմ» ընկերությունը նախատեսում է զանգերի սպասարկման նոր կենտրոն հիմնել Վանաձորում, ինչի շնորհիվ ընթացիկ տարում քաղաքում կբացվի մոտ 20 աշխատատեղ։ Մինչ այսօր զանգերի կենտրոնի աշխատակցի հաստիքի համար դիմել են 22-25 տարեկան 100 վանաձորցիներ։ Դիմորդների շարքում են իրավաբաններ, հոգեբաններ, տնտեսագետներ, լեզվաբաններ, ինչպես նաև մանկավարժներ։
«Ընտրություն կատարելիս մեր համար միանշանակ էր, որ նոր զանգերի կենտրոնը պետք է բացվի մարզերից որևէ մեկում։ Բացի այդ, փորձել ենք մեր ներդրումն ունենալ մարզերի աշխատաշուկայի զարգացման գործում՝ առաջարկելով Երևանի զանգերի կենտրոնին լիովին հավասար աշխատանքային պայմաններ։ Ասեմ, որ Վանաձորի դիմորդները կրթությամբ և մասնագիտական հմտություններով չեն զիջում Երևանի դիմորդներին։ Վստահ եմ, որ նրանք յուրահատուկ ներդրում կունենան Ucom-ի սպասարկման որակի բարելավման գործընթացում և, իհարկե, այն կտանեն «դբա լավը»», - պատմել է «Յուքոմ» ընկերության Հաճախորդների սպասարկման տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոֆի Բոնդարենկոն։
Հարցազրույցների փուլը հաղթահարած դիմորդներն այս պահին մասնակցում են զանգերի կենտրոնի աշխատակցի համար նախատեսված խորացված դասընթացների, ուսումնասիրում են ընկերության կողմից տրամադրվող ֆիքսված և շարժական կապի բոլոր ծառայությունները, անհրաժեշտ աշխատանքային ծրագրերը և այլն։
Դասընթացների մասնակիցներից 23-ամյա Մարտին Մարտիրոսյանը, ով ավարտել է Երևանի պետական համալսարանի «Սերվիս» բաժինը, պատմել է, որ Ucom-ն իրեն առաջին հերթին գրավել է իր «Level Up» փաթեթներով, «Mediaroom» հավելվածով, ինչպես նաև աշխատելու ոճով․ «Միշտ հետաքրքրված եմ եղել Ucom-ով, դրա ծառայություններով և, երբ տեսա Վանաձորում զանգերի կենտրոն բացվելու վերաբերյալ հայտարարությունը, անմիջապես դիմեցի։ Բնիկ վանաձորցի եմ, նախընտրում եմ աշխատել հենց իմ քաղաքում»։
Մեկ այլ մասնակից՝ 22-ամյա մասնագիտությամբ հոգեբան Անի Խաչատրյանը որոշել է դիմել այս հաստիքում աշխատելու համար, քանի որ իրեն միշտ հետաքրքրել է հաճախորդի հետ շփումը, ինչպես նաև տարբեր կոնֆլիկտային իրավիճակներ հարթելը։ Պատմում է, որ մշտապես հետևել է Ucom-ի աշխատանքային գործունեությանը ու, իր խոսքով, քաջատեղյակ է ընկերությունում տիրող «աշխատանքային դրական մթնոլորտի» մասին․ «Այն, որ զանգերի կենտրոնը բացվում է հենց Վանաձորում, շատ ոգևորիչ է, քանի որ նմանատիպ աշխատանք նախկինում կարող էինք գտնել միայն Երևանում, այժմ Ucom-ը մեզ՝ վանաձորցիներիս, տվեց մեծ հնարավորություն ունենալ սիրելի աշխատանք հենց մեր քաղաքում»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց