Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի
Հասարակություն

300 ոչխարը 2 ընտանիքի ապրուստն էր. Տեղ գյուղի բնակիչը հույս չունի, որ ադրբեջանցիներն առեւանգված ոչխարներին կվերադարձնեն

Ադրբեջացիները դեռեւս չեն վերադարձրել շուրջ 2 շաբաթ առաջ Տեղ գյուղի բնակիչ Սուրիկ Մաթեւոսյանին պատկանող մոտ 300 ոչխարներին:

NEWS.am-ի հետ զրույցում բնակիչն ասաց, որ իրենց ընտանիքի ապրուստի միջոցն այդ ոչխարներն էին։

«Միայն դա էր, հիմա ոչինչ չունեմ։ 6 հոգանոց ընտանիք եմ պահում. կինս, որդիս, հարսս ու թոռներս, այսպես ասած՝ երկու ընտանիքի ապրուստն էր։ Գյուղում հիմա ի՞նչ կա, որ զբաղվեմ, ոչ մի բան։ Դեռ մի ամիս էդ ոչխարների օգուտով կապրենք, դրանից հետո արդեն վերջ։ Հույսս կտրել եմ, որ կվերադարձնեն»,- ասաց ոչխարների տերը։

Մեզ հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն ասաց, որ ոչխարները վերադարձնելու վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են, բայց դեռ նորություն չկա։

«Պատճառաբանություն են ներկայացնում, թե ոչխարների տերը թղթի վրա ստորագրել է, որ պարտք ու պահանջ չունի։ Բայց նա ասում է, որ այդպիսի բան չի եղել, միայն հարցրել են իրեն, թե քանի տարեկան է եւ ինչով է ապրում»,- պատմեց Տեղ համայնքի ղեկավարը։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ադրբեջանցիներն առեւանգել էին Տեղ համայնքի 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթեւոսյանին եւ նրա մոտ 300 ոչխարներին։ Մի քանի ժամ տեւած բանակցությունների արդյունքում խաղաղապահներին էին փոխանցել գերեվարված Սուրիկ Մաթեւոսյանին: