Սպիտակ տունը ՌԴ-ին խոստացել է ավելի ծանր պատժամիջոցներ, քան 2014-ին էր
Ֆինանսական պատժամիջոցները, որոնք Միացյալ Նահանգները մտադիր է կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում, ավելի ծանր են լինելու, քան 2014-ի պատժամիջոցներն էին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այդ մասին հայտնել է Սպիտակ տունը:
ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, թե ռուբլու արժեքի ներկայիս փոփոխությունը արտացոլում է տնտեսական այն պատժամիջոցների նշանակությունը, որոնք Միացյալ Նահանգները պատրաստ է կիրառել:
Վաշինգտոնը նաև հիշեցրել է, որ Ղրիմի միացումից հետո 2014 թվականին Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով ռուսական ռուբլին արժեզրկվել էր 50 տոկոսով, և Ռուսաստանի Կենտրոնական բանկը ծախսեց իր պահուստային ֆոնդի 25 տոկոսը՝ արժույթի կայունությունը պահպանելու համար:
Այսօր էլ՝ Ուկրաինայի շուրջ միջազգային լարվածության խորացմանը զուգահեռ, ռուսական ռուբլին շարունակում է անկում ապրել աշխարհաքաղաքական ռիսկերի ավելացման պատճառով: Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ 1 դոլարը արժե 79 ռուբլի, իսկ 1 եվրոն՝ 89 ռուբլի։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»