Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
Հասարակություն

Վերջին 14 օրում Covid-19-ի դեպքերը նախորդ երկու շաբաթվա համեմատ աճել են

Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի քանակի ավելացումը պայմանավորված է «Օմիկրոն» շտամով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի  վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

««Օմիկրոն» շտամի վարակելիությունն ավելի բարձր է, քան «Դելտայինը»։ Վիճակագրություն չի վարվում, թե վարակվածների քանի տոկոսն է վարակված «Օմիկրոն» շտամով, ընդամենը այլընտրանքային նմուշներն են հետազոտվում՝ պարզելու, թե ինչ շտամներ են շրջանառվում, եւ հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում հիմնականում շրջանառվում է «Օմիկրոն» շտամը»,– ասաց Ռոմելլա Աբովյանը։

 Նշենք, որ այսօր՝ հունվարի 26–ին, կորոնավիրուսով վարակվելու 1931 նոր դեպք է գրանցվել։ Նախորդ օրերի ցուցանիշները նույնպես վկայում են, որ վերջին շրջանում կորոնավիրուսի թվերն աճել են։

«Վարակվածների թվում կան նաեւ հղիներ, երեխաներ։ Մանկապատանեկան տարիքային խմբում մինչեւ վեց անգամ վարակվելիության ավելացում ունենք։ Բոլոր մարզերում թվերն աճել են, Եվրամիության չափանիշներով, շատ արագ դեպի վառ կարմիր գոտի ենք գնում։ Վերջին 14 օրում դեպքերը նախորդ երկու շաբաթվա համեմատ աճել են ավելի քան 400 %–ով։ Այսպիսի ցուցանիշ չենք ունեցել»,– նշեց  Ռոմելլա Աբովյանը։

Պաշտոնյայի խոսքով, մահվան դեպքերի աճի ցուցանիշները պարզ կլինի երկու շաբաթ անց։

«Մեր մոտ դեպքերի նվազում կար, երկու շաբաթ անց նկատվեց, որ մահվան դեպքերը նույնպես նվազել են, հիմա կորոնավիրուսով վարակվելու դեպքերն աճել են, երկու շաբաթ անց պարզ կլինի մահվան դեպքերի վիճակագրությունը։ Եթե երկու շաբաթ անց մահվան դեպքեր չլինեն, ապա կարող ենք արձանագրել, որ «Օմիկրոն» շտամը թեթեւ է ընթանում։ Չնայած, միջազգային կազմակերպություններն ասում են, որ «Օմիկրոնը» թեթեւ է ընթանում պատվաստվածների մոտ, հատկապես այն անձանց, որոնք ստացել են բուստեր պատվաստում»,– ասաց Ռոմելլա Աբովյանը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում,  որտեղ բացառապես զբաղվում են կորոնավիրուսով վարակված պացիետների բուժմամբ, վերջին հինգ օրերում  նկատվել է վարակված քաղաքացիների մեծ հոսք։

Բժշկական կենտրոնի բուժական հարցերի գծով փոխտնօրեն  Պետրոս Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին մեկ  շաբաթվա ընթացքում բազմապատկվել է կորոնավիրուսով ախտահարվածների քանակը։

«Այսօր մոտ 2000 դրական արդյունք է եղել, բայց հուրախություն մեզ,  նրանց մեջ հոսպիտալացման կարիք ունեցողների քանակը բավականին նվազ է, քան նախորդ բոլոր շտամների դեպքում։ «Օմիկրոնի» ախտանիշները բնորոշ են այլ վիրուսային ինֆեկցիաների,  օրինակ՝ կոկորդի ցավ,  հարբուխային երեւույթներ, հազ,  գոտկատեղի շրջանում ցավ, մկանացավ, բայց ընդգծեմ, որ թոքաբորբով դեպքերը բավականին քիչ են լինում։ Այսինքն՝ թոքերի ախտահարվածությունը բավականին ցածր է,  քան նախորդ շտամների դեպքում էր»,– ասաց  Պետրոս Մանուկյանը։

Նրա խոսքով, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս ընթացքում ծանր եւ գերծանր դեպքերը համեմատաբար քիչ են եղել։

««Օմիկրոնի» դեպքում նույնպես թիրախավորված են տարբեր խմբերի մարդիկ, բայց հոսպիտալացման կարիք  ունեն բարդ ընթացքով հիվանդները, տարեցները, ուղեկցող հիվանդություններ ունեցողները։ Պատվաստվածները եւս վարակավում են, բայց նրանց թիվն այդքան էլ մեծ չէ։ Տարբեր երկրների տվյալներով,  «Օմիկրոնը» երկու–երեք  օրվա ընթացքում բավականին ակտիվ է,  իսկ հետո իր վարակելիությունը նվազում է։ Որոշ երկրներում կոնտակտավորների մեկուսացման ժամկետները սահմանափակում են մինչեւ 7 օր, առաջվա 14 օրվա փոխարեն»,– հավելեց  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի  բուժական  հարցերի գծով