Ինչու արցախցիներին որոշ դեսպանատներ շենգենյան վիզա չեն տրամադրում
Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ եվրոպական դեսպանատներն այլևս շենգենյան վիզա չեն տրամադրում արցախցիներին՝ ասելով, որ պետք է դիմեն որպես օտարերկրյա քաղաքացիներ։ Նշվում է, որ, մասնավորապես, այդպիսի դեպք եղել է Լեհաստանի դեսպանատանը։ ԼՈԻՐԵՐ․com-ը մեկնաբանություն ստանալու համար դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղից մեր հարցմանն ի պատասխան` հայտնում են․ «ՀՀ ԱԳՆ-ն ստացել է մի քանի ահազանգ այն մասին, որ առանձին քաղաքացիների վիզա ստանալու դիմումները ԵՄ անդամ երկու տարբեր երկրների դեսպանությունների կողմից չեն ընդունվել՝ կապված ՀՀ-ում հաշվառում չունենալու հետ։ Նշված բոլոր դեպքերում ՀՀ ԱԳՆ միջամտության արդյունքում խնդիրը լուծվել է։ Կոնկրետ երկրների նշումը չի դիտարկվում նպատակահարմար»,- տեղեկացնում են ԱԳՆ-ից։
Նախարարությունից նշում են, որ Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիներին՝ որպես օտարերկրյա քաղաքացի դիմելու վերաբերյալ տեղեկություններ երբևէ չեն ստացել։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»