Դիրքերից պայմանագրային զինծառայող է կորել. կինն ահազանգում է, ՊՆ-ն հաղորդագրություն չի տարածում
Պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը 2021 թվականի նոյեմբերի 12-ից անհետ կորած է: Այս մասին forrights.am-ին հայտնում է կինը՝ Լիանա Մելիքսեթյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Պաշտպանության նախարարությունը երեք ամիսց ավելի է ամուսնու անհետ կորելու փաստի առնչությամբ հաղորդագրություն չի տարածել:
Կինը մանրմասնելով ամուսնու անհետանալու տեղեկությունը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին ժամը 15:30-ից հետո: Վահե Մանուկյանը ծառայակից ընկերների խնդրանքով գնում է հարևան դիրքից ծանրոց բերելու և չի վերադառնում: «Դիրքերում ընկերներից մեկը Վահեին խնդրում է գնալ մյուս պոստից իր վեշը բերել, քանի որ ոտքից վիրավոր է լինում, իրենք պատերազմի մասնակիցներ են:
Ամուսինս չի մերժում, գնում է: Ընկերոջ վեշը վերցնում է, հետը երկու հատ էլ շուն է լինում, հետ վերադառնալու ամբողջ ճանապարհին հեռախողով իմ հետ է խոսում: Խոսակցությանա ընթացքում տղայիս է ուզում, տղաս էլ դրսում է լինում, մինչև կանչում եմ, հետ եմ գալիս, նորից եմ զանգում, արդեն անհասանելի է լինում: Իմ մտքով չի անցնում, որ ինքը կորել է: Ինձ, երեկոյան Վայքի ռազմական ոստիկանությունն է գալիս, տեղեկացնում:
Ճանապարհին կորում է, սա ոնց հասկանանք: Ընկերներն էլ մինչև ժամը վեցը-յոթը չեն իմացել, որ ամուսինս չկա: Շատ ուշ են սկսել փնտրել»,- ասաց Լիանա Մելիքսեթյանը: Վահե Մանուկյանի անհետ կորելուց միայն տասը օր անց՝ 2021 թվականի նոյեմբերի 22-ին, ՊՆ Ռազմական ոստիկանության Վայքի բաժնում հարուցվում է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսրգրքի 361-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»