Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» շնորհավորանքը՝ Հայոց Ազգային Բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ
Հայ Ազգի մարտունակ Ոգու կենդանի վկայությո՛ւն, Հայրենիքի սի՛րտ և ազգային գենի գլխավոր զարկերա՛կ, Հայի և Հայաստանի հուսալի թիկո՛ւնք, ո՛ւժ և զորությո՛ւն, հայրենի հողի պաշտպանության զինվորագիր երդո՛ւմ ու հաղթանակների հավատա՛մք, դարավոր ոսոխի մշտարթուն ահ ու սարսա՛փ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ՝ ի դեմս գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, շարքային զինվորների, պայմանագրային զինծառայողների, «Հայոց Արծիվների» ու անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայոց Ազգային Բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով աննահանջ հայրենապաշտություն և Հայրենիք պաշտպանող անբեկանելի երդում:
Արիությո՛ւն ու անսասան նվաճումնե՛ր Քեզ, հայրենապա՛հ Հայոց Ազգային Բանակ:
«Հայոց Արծիվներս» հպարտ ենք, որ ականատեսն ու ուղեկիցն ենք Քո ծննդի և Քո անցած ճանապարհի: Մենք եղել ու մնալու ենք Քո երդվյալ զինվորը՝ միշտ Քո կողքին, միշտ Քո շարքերում։
Խոնարհվում ենք Հայաստանի ու Արցախի պանթեոններում հանգչող բոլոր քաջերի հիշատակի առջև …
Շնորհավո՛ր տոնդ, Հայոց Ազգային Բանա՛կ:
ԱՍՏՎԱԾ պահպանի Հայաստանը, Արցախը, Հայ Ազգը և Հայոց Սուրբ Հողը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի
հրամանատար, գնդապետ՝ Խաչիկ Ասրյան




















Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ...
Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ Մխիթարյան
Առիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբում
Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է
Մեր տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, որ ով վերահսկում է Սյունիքը, վերահսկում է ողջ Կովկասը. Արշակ ...
Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»
Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նա...
Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հ...
Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ...
Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն