2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս հայկական բանակում զոհվել է 43 զինծառայող
Irakanum.am-ը գրում է.
«Հայաստանի Պաշտպանության նախարարությունը թաքցնում է բանակում զոհերի թիվը։ Հունվարի 12-ին Irakanum.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո հայկական բանակում քանի զոհ է եղել։ Հարցմամբ խնդրել էինք նշել, թե քանիսն են զոհվել հակառակորդի կրակոցից, և քանիսը՝ միջանձնային ու այլ պատճառներով
Միաժամանակ Պաշտպանության նախարարությունից հարցրել էինք, նույն ժամանակահատվածում որքա՞ն տարածք է զիջվել թշնամուն հայկական կողմից։
Irakanum.am-ը գրավոր հարցում ուղարկեց նաև ՀՀ քննչական կոմիտե։ Կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամանին ուղղված հարցմամբ խնդրել էինք տրամադրել տեղեկություն այն մասին, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո հակառակորդի կրակոցից զոհված քանի զինծառայողի գործով է հարուցվել քրեական գործ, բացի այդ տրամադրել տեղեկություն այլ պատճառներով բանակում արձանագրված մահերի գործով հարուցված քրեական գործերի վերաբերյալ։Կառույցից ի պատասխան մեր հարցման հայտնել են, որ թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների քննիչների վարույթում հակառակորդի կողմից հայ զինծառայողների սպանության դեպքերով հարուցվել է 13 քրեական գործ։ Նույն ժամանակահատվածում այլ պատճառներով արձանագրված 27 զինծառայողի մահվան դեպքերով հարուցվել է քրեական գործեր, իսկ 3 զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ (հիվանդության հետևանք) նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է։
Նշենք, որ միայն հունվար ամսին հայկական բանակում 4 զինծառայող է զոհվել։ Նրանցից երեքը՝ հունվարի 11-ին, թշնամու կրակոցից։ Եվս մեկ զինծառայողի մահվան մասին ՊՆ-ն հայտնել էր հունվարի 4-ին»։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»