«Հրապարակ».Աշխատակազմում նույնպես զարմացած են
Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը շարունակում են քննարկել տարբեր շրջանակներում, եւ մարդիկ արձանագրում են, որ հրաժարականի հայտարարությունից հետո էլ նա չի պասիվացել։ Երկու կամ երեք հայտարարություն է տարածել իր աշխատակազմը, իսկ երեկ ՀՀ նախագահը հանդես եկավ Բանակի օրվան նվիրված ուղերձով։ Վերլուծողները կարծում են, որ Հայաստանից հեռացող մարդն իրեն այդպես չի պահում, եւ սա վկայում է այն մասին, որ Արմեն Սարգսյանն ինչ-որ պլաններ ունի ապագայի հետ կապված։
Իսկ ինչ վերաբերում է հրաժարականին, ապա դա, ըստ ամենայնի, անակնկալ է եղել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի եւ առհասարակ՝ հասարակության համար, այլեւ հենց իր աշխատակազմի։ Ավելին՝ նախագահականի մեր աղբյուրները պատմում են, որ հրաժարականին նախորդած օրերին Արմեն Սարգսյանը կապվել է աշխատակազմի հետ, հանձնարարություններ տվել՝ ինչ-որ նոր պրոյեկտի հետ կապված փաստաթղթեր պատրաստելու, նաեւ՝ եվրոպական ինչ-որ կոնֆերանսի մասնակցելու համար տոմսեր ամրագրելու, իսկ հաջորդ օրը զանգահարել եւ չեղարկել է նախօրեին տված հանձնարարականները։ Աշխատակազմում նույնպես զարմացած են եւ կատարվածի բացատրությունը չեն գտնում։ Ճիշտ է՝ անցյալում եղել են խոսակցություններ հրաժարական տալու մասին, սակայն այս պահին դրա մասին վկայող ոչ մի փաստ չկար։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»