Flyone Armenia-ն՝ չեղարկված տոմսերի փոխհատուցումների մասին
Հայ-մոլդովական Flyone Armenia ավիաընկերությունն իր Երևան-Մոսկվա-Երևան անդրանիկ չվերթը, որ պետք է կայանար անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին, և դրանից հետո մոտ մեկ ամսվա չվերթներ դեպի Մոսկվա և ռուսական այլ քաղաքներ՝ չեղարկեց։ Պատճառը Ռուսաստանի կառավարության կողմից նորաբաց հայկական այս ընկերությանը դեպի ՌԴ քաղաքներ թռիչքների թույլտվություն չտրամադրելն էր։ Արդյունքում Flyone Armenia-ն ստիպած եղավ հերթով փոխհատուցել իր ուղևորների ձեռք բերած տոմսի գումարները կամ նրանց համար այլ ընկերություններից համապատասխան տոմսեր ձեռք բերել։
Բայց մինչ օրս դեռ կան ուղևորներ, որոնք չեն ստացել իրենց վճարած և իրացրած տոմսի գումարը կամ դրանց դիմաց այլ փոխատուցում։ Այդ մասին նաև գրում են Flyone Armenia-ի ֆեյսբուքյան էջին՝ հետաքրքրվելով, թե երբ են փոխհատուցելու իրենց կրած վնասը։
Flyone Armenia-ի լրատական ծառայությունից Hraparak.am-ին հայտնեցին, որ այս պահին ծագող խնդիրների բացարձակ մեծամասնությունը կապված է միջնորդ կայքերի միջոցով ձեռք բերված տոմսերի հետ։
«Ինչպես հիշում եք, ավիաընկերությունն իր հայտարարության մեջ նշել էր, որ միջնորդ կայքերի և ճամփորդական գործակալությունների միջոցով ձեռք բերված տոմսերի վերադարձը պետք է կազմակերպվի հենց այդ հարթակներով խառնաշփոթից խուսափելու համար»,- ասացին ընկերության լրատվական ծառայությունից։
Նշենք, որ խոսքը մի քանի հազար տոմսի մաին է, որոնց մեծ մասը, ինչպես փոխանցեցին ավիաընկերությունից, արդեն փոխհատուցել են։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»