Իրեն չկերակրելու շուրջ վիճել է կնոջ հետ և ոտքերով ու աթոռով հարվածելով՝ սպանել նրան
Ֆ. Հ.-ն 2021 թվականի հունիսի 26-ին գիշերը, Գյումրիում գտնվող իր բնակարանի ննջասենյակում կնոջ՝ Վ. Գ.-ի հետ վիճել է՝ վերջինիս կողմից իրեն չկերակրելու հարցի շուրջ: Առաջացած վիճաբանության ընթացքում Ֆ. Հ.-ն ձեռքերով, ոտքերով և աթոռով բազմաթիվ հարվածներ է հասցրել Վ. Գ.-ի մարմնի տարբեր հատվածներին, որի հետևանքով կինը ստացել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գործը վարույթ է ընդունել 2021 թվականի նոյեմբերի 9-ին և մակագրվել է Շիրակի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանին:
Ֆ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»