Առյուծները բզկտել են իրանական կենդանաբանական այգու աշխատակցին
Իրանական Էրաք քաղաքի բնակիչը սպանվել է կենդանաբանական այգում՝ առյուծների կողմից, երբ սնունդ է բերել նրանց վանդակ, հայտնում է Tasnim-ը։
Հունվարի 30-ի ցերեկը տեղեկություն է հայտնվել վանդակից առյուծի փախուստի մասին, կենդանաբանական այգու բոլոր այցելուներն անմիջապես տարհանվել են։ Ավելի ուշ պարզվել է, որ «ազատության մեջ հայտնված» գիշատիչը ոչ մի տեղ չի գնացել՝ մնացել է իր կողմից սպանված 38-ամյա աշխատակցի կողքին, իսկ մյուս կենդանիները վանդակից դուրս չեն եկել։
Ողբերգությունը, ըստ կենդանաբանական այգու տնօրենի, տեղի է ունեցել այն պահին, երբ աշխատակիցը բացել է դեպի վանդակ տանող դուռը։ Վայրի կատուները հարձակվել են տղամարդու վրա եւ ակնթարթորեն սպանել նրան։
Հայտնի չէ՝ ինչն է արտակարգ դեպքի պատճառ դարձել՝ կանոնները չպահպանե՞լը, թե՞ անսարք կողպեքները։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»