Իտալիայում տուգանք են սահմանել կորոնավիրուսի դեմ չպատվաստված տարեց անձանց համար
Հիսունից բարձր տարիքի բոլոր իտալացիները, որոնք չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ և պատվաստումից բացառության մասին բժշկական թուղթ չունեն, կարող են հարկային տեսչությունից տուգանք ստանալ՝ 100 եվրոյի չափով:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումը կայացրել է Իտալիայի նախարարների խորհուրդը, որը հունվարի 8-ից պարտադիր պատվաստման ռեժիմ է սահմանել Ապենինյան երկրում 50+ տարիաքի անձանց համար: Միևնույն ժամանակ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել «Քովիդ-19»-ի դեմ գոնե առաջին չափաբաժինը ստանալ փետրվարի ընթացքում:
Նրանք, ովքեր դա չեն անի, երկու շաբաթ անց չեն կարողանա աշխատանքի գնալ: Փետրվարի 15-ից 50-ից բարձր բոլոր իտալացիները պետք է այսպես կոչված՝ «խստացված» green pass ներկայացնեն աշխատանքի վայր ներկայանալիս:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)