Էլեկտրաէներգիայի, ջրի և գազի գների աճը 2022-ին գնաճին հավելյալ կավելացնի 1-1.5%. Մարտին Գալստյան
Այո, 2021-ին սննդամթերքի գները շուրջ 12 տոկոով աճել են եւ դա ունի երկու հիմնական պատճառ. մեկը արտաքին շուկաներից եկող գնաճն է, մյուսը որոշակի ապրանքների սեզոնային գների աճն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Օրինակ, Հայաստանում 7,7 տոկոս գնաճ է եղել, իսկ ԱՄՆ-ում՝ 7 տոկոս: 1982 թվականից ի վեր ԱՄՆ-ում նման գնաճ չէր եղել: Ռուսաստանում այս պահին գնաճը 8,4 տոկոս է եւ դեռ աճում է: Մեզ մոտ 9,6 տոկոսից իջել ենք 7,7 տոկոսի: Վրաստանում երկնիշ թվով գնաճ կա:
Ակնկալել, որ սննդամթերքի մասով գնաճը այս տարի կկրկնի 2021-ի վարքագիծը, կարծում եմ՝ մեր բազային սցենարով այդպես չէ: Մենք ակնկալում ենք, որ սննդամթերքի գներն ավելի նվազ տեմպերով են աճելու»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ տեղի կունենա կարգավորվող գների հետ կապված, Գալստյանն ասաց. «Մեր գնահատականների համաձայն, մենք արդեն հաշվարկել ենք ջրի եւ էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության արդյունքում ակնկալվող գնաճը: Մեր գնահատականներով այն տարեկան կկազմի 0,6 տոկոս: Էլեկտրաէներգիայի մասով կա երկրորդային էֆեկտի ազդեցության հնարավորություն: Ընդհանուր գնաճը, որ վերաբերում է կարգավորվող գներին, գնահատում ենք, որ կլինի 1-15 տոկոս տարեկան կտրվածքով: Այսինքն դա կավելանա տարեկան գնաճին»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց