Ինչ իրավիճակ է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» Նորք մասնաճյուղի 80 աշխատակիցները, որոնց դեկտեմբերի 30-ին տեղեկացրել էին, որ նրանց աշխատանքային պայմանագրերը հունվարի 15-ից լուծարվելու է, շարունակում են աշխատել իրենց հաստիքներում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորքի ինֆեկցիոնի աշխատակիցներից մեկը, որի խնդրանքով չենք հրապարակում նրա անունը։
«Փետրվարի մեր հերթապահությունն արդեն կազմել են։ Կարծում եմ՝ մեր բողոքի ձայնը ստիպեց նրանց այս փոփոխությունն անել, մինչեւ այդ որոշված էր՝ մեզ աշխատանքից ազատելու են»,- ասաց մեր զրուցակիցը։
Նշենք, որ հունվարի 10-ին, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Նորք մասնաճյուղի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել կենտրոնի դիմաց: Նրանք պատմում էին, որ դեկտեմբերի 30-ին ժողով է արվել ու ասվել, որ հիվանդանոցի 80 աշխատակիցներ հունվարի 15-ից ազատվելու են աշխատանքից: Խոսքը մայրապետների ու բուժքույրերի մասին է: Աշխատակիցներին ասվել էր, որ ազատման դիմումներ գրեն։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»