Ադրբեջանն Արցախում սկսել է Ակնա-Վարանդա ավտոճանապարհի կառուցումը
Ադրբեջանն Արցախի օկուպացված տարածքներում սկսել է ճանապարհային ենթակառուցվածքի մեկ այլ ծրագրի իրականացում։ Խոսքն Ակնա (Աղդամ) - Վարանդա (Ֆիզուլի) ավտոմայրուղու շինարարության մասին է, որի հիմքը դրվել է 2021 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վարանդա կատարած այցի ժամանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ճանապարհի երկարությունը կկազմի 64,8 կիլոմետր, երթևեկելի մասի լայնությունը՝ 15 մետր։ Ներկայում Ակնա - Վարանդա ավտոճանապարհին հողային աշխատանքներ են իրականացվում։ Այն նախատեսում է նաև 60 ջրատարների, 5 ստորգետնյա անցումների և 3 նոր ճանապարհային կամուրջների կառուցում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»