Ադրբեջանական բեռնատարները խաղաղապահներից բացի ստուգել է նաև Արցախի ոստիկանության աշխատակիցը․ Ադրբեջանում հիստերիա է
Ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիա են բարձրացրել այն առնչությամբ, որ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական բեռներով ադրբեջանական երկու ավտոշարասյան տարանցման ժամանակ բեռնատարները ռուս խաղաղապահներից բացի ստուգել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության աշխատակիցը: Այս մասին գրում է «Արցախպրես»-ը՝ հղում անելով Minval.az-ին։
«Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է»,- նշել է լրատվամիջոցը՝ չբացառելով, որ սա կարող է ռուսական և արցախյան կողմերի «պայմանավորվածության» արդյունք լինել:
Հիշեցնենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են մարդասիրական բեռներով ադրբեջանական երկու ավտոշարասյան անվտանգ ուղեկցումը Լեռնային Ղարաբաղի տարածքով։
Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը Մատաղիս-Գետավան-Վանք երթուղու երկայնքով և հակառակ ուղղությամբ ուղեկցել է մոտ 20 մեքենաներից բաղկացած շարասյուն՝ շինանյութով և սննդամթերքով։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»