Շվեյցարիան սկսել է թուլացնել կորոնավիրուսային սահմանափակումները
Շվեյցարիան սկսել է թուլացնել կորոնավիրուսային սահմանափակումները։ Կարանտինային կանոնները եւ տնից աշխատելու կարգն ավարտվում են հինգշաբթի։
Սահմանափակումների թուլացման համար լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն մինչեւ փետրվարի 9-ը։ Վերջնական որոշում կկայացվի փետրվարի 16-ին:
«Կառավարությունը դրական է գնահատել հիվանդանոցներում իրավիճակը։ Չնայած վարակման դեպքերի ռեկորդային բարձր ցուցանիշներին, գերբեռնվածություն չի լինի, իսկ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում զբաղվածությունն էլ ավելի է նվազել»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ: «Պատճառը, հավանաբար, պատվաստումների պատճառով բնակչության բարձր իմունիտետն է»,- հավելել են գերատեսչությունում։
Նշվում է, որ քիչ հավանական է, որ օմիկրոն շտամը ծանր դեպքերի կհանգեցնի՝ համեմատած այլ տարբերակների հետ։ «Ավելանում են էլ ավելի շատ նշաններ, որ սուր ճգնաժամը շուտով կավարտվի, եւ կարող է սկսվել էնդեմիկ փուլ»,- հայտարարել են կառավարությունում։
Չորեքշաբթի օրը Շվեյցարիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 41 000 նոր դեպք, որի հետեւանքով ճգնաժամից հետո դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2,29 միլիոնի:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»