Հայաստանի ընդերքի 100-ից ավելի տարվա պաշարները կսպառենք 10-15 տարվա ընթացքում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Եթե այսպես շարունակվի, 10-15 տարվա ընթացքում մենք կմնանք ձեռնունայն. 100 տարվա պաշարները կսպառենք, անվերադարձ վնաս կհասցնենք շրջակա միջավայրին, մոտակա գյուղերին ու համայնքներին, որտեղ կսկսվի հայաթափման պրոցես: Այսպիսի մտահոգություն ունի «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը:
Երեկ, անդրադառնալով Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու՝ Նիկոլ Փաշինյանի և «Գեոպրոմայնինգ Գոլդ» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյի վերջին շրջանի հայտարարություններին, Ադամյանը մասնավորապես ասել է. «Վերջերս վարչապետը խոսեց նոր պղնձաձուլարան կառուցելու մասին։ Գիտենք, որ ԽՍՀՄ տարիներին Քաջարանում եղել է պղնձաձուլարան, բայց քանի որ խնդիրներ են ծագել՝ կապված մարդկանց առողջության պահպանման հետ, ձուլարանը փակվել է։ Սա բավականին լուրջ արտադրություն է, լուրջ արտանետումներով, որը պահանջում է մեծ գումարներ, լուրջ ներդրումներ, որպեսզի տեխնիկական այնպիսի միջոցներ ներդրվեն, որ շրջակա միջավայրը պաշտպանված լինի։ Բայց նախատեսվում է, որ այս պղնձաձուլարան կբերվի ՀՀ ամբողջ պղինձը, գունավոր մետաղները և ամբողջ գործունեությունը պետք է կատարվի այդտեղ։
Ծավալներն ահռելի են. բացի դրանից, եթե այդպես շարունակվի, ապա 10-15 տարվա ընթացքում մենք կմնանք ձեռնունայն, չենք ունենա այլևս ոչ մի բան, կտանք այն մարդկանց, ովքեր բիզնեսով են զբաղվում, և կնստենք դատարկ տաշտակի առաջ։ 100 տարվա պաշարները կսպառենք, անվերադարձ վնաս կհասցնենք շրջակա միջավայրին, մոտակա գյուղերին ու համայնքներին, որտեղ կսկսվի հայաթափման պրոցես։ Սա բավականին մտահոգիչ է մեզ համար։ Այդ մտահոգությունները մենք արտահայտել ենք նաև ԶՊՄԿ-ին ուղղված մեր նամակների մեջ, որոնք այդպես էլ մնացին անպատասխան»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»