ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«ՀՀ զինված ուժերում սննդի մատուցման ծառայության գնման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է «ՀՀ ՊՆ-ԵՄԾՁԲ-22-7/1» ծածկագրով երկփուլ մրցույթ, որի նախաորակման հայտարարությունը հրապարակվել է www.procurement.am կայքում:
Մրցույթի առաջին փուլի հրավերը նախաորակված անձին (անձանց) տրամադրվելու է գաղտնի աշխատանքներ իրականացնելու համար ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրված թույլտվության պատճենը գաղտնի դրոշմագրով ուղեկցող գրությամբ ներկայացնելու դեպքում: Նշված հանգամանքով պայմանավորված՝ մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր մասնակիցներին հիշյալ թույլտվությունը ստանալու հնարավորություն ընձեռելու նպատակով նախաորակման հայտերի ներկայացման վերջնաժամկետը նվազագույն 15 օրվա փոխարեն սահմանվել է շուրջ մեկ ամիս:
Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ վերոհիշյալ մրցույթի շրջանակներում ՀՀ ԱԱԾ-ին դիմած ընկերություններին թույլտվություն տալու գործընթացը հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնելու համար:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»