ՆԱՏՕ-ն հայտարարել է 30 հազար ռուս զինվորականի Բելառուս տեղափոխելու մասին
Վերջին մի քանի օրերի ընթացքում Ռուսաստանը Բելառուս է տեղափոխել մարտական ստորաբաժանումներ՝ մոտ 30,000 զինվորական և ժամանակակից սպառազինություն։ Այս մասին փետրվարի 3-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նրա խոսքով՝ սա դարձել է սառը պատերազմի ավարտից հետո Բելառուսում ռուսական զորքերի խոշորագույն տեղակայումը։
Բրյուսելում լրագրողների հետ զրույցում Ստոլտենբերգը պարզաբանել է, որ Մոսկվան հարևան երկիր է տեղափոխել, մասնավորապես, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, իսկ սարքավորումներից՝ Սու-35 կործանիչներ, երկակի նշանակության «Իսկանդեր» հրթիռային համակարգեր (նախատեսված են ինչպես սովորական, այնպես էլ ոչ միջուկային և միջուկային պատերազմների համար) և C-400 ՀՕՊ համակարգեր։ «Այս ամենը տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության միջուկային ուժերի ամենամյա զորավարժություններին զուգահեռ»,- հավելել է Դաշինքի ղեկավարը։ Միաժամանակ, Կիևը ռուս-բելառուսական զորավարժությունների անցկացման մեջ որևէ վտանգ չի տեսնում Ուկրաինայի համար։ «Մենք հուսով ենք, որ ռուսական զորքերի տեղակայումը ժամանակավոր կլինի, և զորավարժությունների ավարտին նրանք կլքեն Բելառուսի տարածքը։
Մեր զինված ուժերը, սահմանապահները, Ազգային գվարդիան, ոստիկանությունը, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը բարձր պատրաստության վիճակում են բոլոր հինգ շրջաններում, որոնք սահմանակից են մեր բարեկամ Բելառուսի Հանրապետությանը։ Համապատասխանաբար, մենք պատրաստ ենք իրավիճակի փոփոխությանը»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»