Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Խոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար
Հասարակություն

Դադարեցվել է 67 եւ 41 համարի երթուղայինների գործունեությունը. քաղաքապետարանը ուղեւորներին այլընտրանք է առաջարկում

67 եւ 41 համարի երթուղիները այլեւս չեն սպասարկվում։ Այս երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների գործունեությունը դադարեցվել է, քանի որ լրացել է դրանց շահագործման ժամկետը։

Երկու երթուղիներն էլ սպասարկում են նաեւ Ներքին Չարբախը, որտեղ հասարակական տրանսպորտն ակտիվ չի աշխատում։ Օրինակ, Կենտրոն գնալու համար բնակիչները օգտվում էին 41 համարի երթուղին սպասարկող տրանսպորտից, բայց մի քանի օր է՝ նրանք Կենտրոն հասնելու համար այլընտրանքային տարբերակներից են օգտվում։

Աննան, որը մշտապես օգտվում էր 41 համարի երթուղայինից, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ երթուղին ծանրաբեռնված էր, քանի որ Կենտրոն գնացող միակ գիծն էր։

«Առավոտյան ժամին առանց այդ էլ 41-ը շատ ծանրաբեռնված էր աշխատում։ Ուղեւորների թիվը չափազանց մեծ է, գազելի մեջ մարդիկ հազիվ էին բառի բուն իմաստով իրար վրա լցվում ու տեղավորվում՝ Կենտրոն հասնելու համար։ Հիմա այդ երթուղին էլ չի սպասարկվում, ստեղծված իրավիճակում մարդիկ ստիպված են կամ մի քանի կանգառ ոտքով քայլել, որպեսզի կարողանան այլ տրանսպորտից օգտվել կամ երկու փոխադրամիջոց փոխել, կամ էլ տաքսիով երթեւեկել, որի ֆինանսական հնարավորությունները չունեն, առավել եւս համատարած թանկացումների պայմաններում»,-  նշեց Աննան։

Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից պարզաբանեցին, որ 67 եւ 41 համարի երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետը, որը 15 տարի էր, լրացել է։

 Փետրվարի 7-ից, 67 համարի երթուղայինին կփոխարինեն 54 եւ 14 համարի ավտոբուսները։ 

«Քաղաքապետարանը  54 եւ 14 համարի ավտոբուսային երթուղայինները համալրել է մի քանի ավտոբուսներով։ Տեղի է ունենալու նաեւ երթուղու որոշակի փոփոխություն, որ նախկինում 67-ից օգտվող քաղաքացիները դիսկոմֆորտ չունենան։ Երկուշաբթի օրվանից երթուղի դուրս կգան համալրված շարժակազմով 54 եւ 14 համարի երթուղայինները, որոնք մաքսիմալ կմոտենան այն հատվածներին, որտեղ բնակիչների համար խնդիր էր առաջացել»,- NEWS.am-ին փոխանցեցին լրատվության վարչությունից։

41 համարի երթուղայինը փոխարինելու հարց նույնպես քննարկվում է քաղաքապետարանում, բայց այս պահի դրությամբ այլընտրանքային տարբերակ չի առաջարկվում։

«Նախկինում մասնավոր ընկերությունը շահագործել է երթուղային միկրոավտոբուս, բայց հիմա այլեւս հնարավոր չէ դա շահագործել։ Հետեւաբար կլինեն փոփոխություններ, որոնք ձեռնտու չեն լինի բնակիչներին, բայց դիտարկվում է այնպիսի տարբերակ, որն այլընտրանք կլինի։ Բայց չի բացառվում, որ երկու երթուղայինով տեղափոխվելու անհրաժեշտություն առաջանա, ելնելով եղած ռեսուրսներից»,- հավելեցին Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

67 համարի երթուղայինը սպասարկում է հետեւյալ թաղամասերը. Ներքին Չարբախ (սկ. կ.) - Արարատյան - Շիրակի - Արտաշիսյան փող-ներ - Բագրատունյաց պող. - Սեբաստիայի - Րաֆֆու - Զոր. Անդրանիկի - Օհանովի - Շերամի - Ա. Բաբաջանյան փող-ներ - Էջմիածնի խճ. - գ. Փարաքար (վերջ. կ.): Հետադարձը` նույն ուղեգծով:

Իսկ 41 համարի երթուղին՝ «Էլեկտրոն» գ-ն (սկ. կ.) - Շարուրի - Շիրակի - Արտաշիսյան - Արագածի - Մանթաշյան - Չեխովի - Մայիսի 9-ի - Գարեգին Նժդեհի փող-ներ - Արշակունյաց պող. - Գրիգոր Լուսավորչի փող. - Մեսրոպ Մաշտոցի - Սայաթ-Նովայի պող-ներ - Վահան Տերյանի - Կորյունի - Խաչատուր Աբովյանի փող-ներ - Աբովյան պուրակ - Սարալանջի փող. - Ազատության պող. - Ադոնցի - Շիրվանզադեի - Մամիկոնյանց - Մալխասյանց փող-ներ - Հուշանվերների կոմբ. (վերջ. կ.): Հետադարձը` նույնը մինչեւ Սարալանջի - Վահան Տերյանի փող-ներ - Աբովյան պուրակ - Խաչատուր Աբովյանի փող-ներ - Սայաթ-Նովայի պող. - շարունակությունը՝ նույն ուղեգծով: