Հունվարի 1-ից հետո ծնված 3-րդ և հաջորդ երեխաներին 50000 դրամ աջակցության համար դիմումներն ընդունվում են նաև առցանց
2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված, կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների համար նախատեսված 50,000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են ինչպես առձեռն, այնպես էլ առցանց եղանակով, տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։
Միասնական սոցիալական ծառայության կայքէջում էլեկտրոնային դիմում ներկայացնելու նպատակով՝ անհրաժեշտ է սեղմել այստեղ կամ մուտք գործել կայքէջ, ընտրել «Առցանց դիմումներ» բաժնի «Սոցիալական ապահովություն․առցանց դիմումներ» պատուհանը, ապա «Մուտքագրել 3-րդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության դիմում» ենթաբաժինը։ Բացվող պատուհանում անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթում առկա համապատասխան տվյալները։
Դիմել հնարավոր է նաև առձեռն՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
Հիշեցնենք, որ 2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների դեպքում տրամադրվում է ամսական 50,000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։
Դրամական աջակցությունը նշանակվում է, եթե՝
• աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,
• դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»