Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Խոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար
Հասարակություն

Ամբողջ ԵԱՏՄ մասշտաբով, համեմատած նախորդ տարիների, քաղաքացիների կյանքում ամենամեծ ծավալով դրական փոփոխությունը ՀՀ-ում է եղել. Գևորգ Պապոյան

Գնաճը գլոբալ, ներմուծված երևույթ է, գնաճի պատճառները Հայաստանում չեն, ավելին՝ ՀՀ-ում առկա  պատճառները նվազեցնում են գնաճի մակարդակը: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: «Դա է պատճառը, որ օրինակ՝ ԵԱՏՄ երկների մեջ Հայաստանն ունի ամենացածր գնաճը և ունի ամենաբարձր տնտեսական աճը: Այսինքն, ամբողջ ԵԱՏՄ մասշտաբով, համեմատած նախորդ տարիների, քաղաքացիների կյանքում ամենամեծ ծավալով դրական փոփոխությունը Հայաստանում է եղել:

Ասեմ ավելին՝ ՀՀ Ազգային Ժողովը գնաճի շեմը սահմանել էր 4 %, և մենք փաստացի ունենք 7.7 % գնաճ․ դա անգամ կրկնակի չի գերազանցել սահմանված շեմը: Միացյալ Նահանգներում գնաճը սովորաբար լինում է 1-1.5 %, այս տարի 7 %-ն անցնում է․ այսինքն, ԱՄՆ-ում գնաճը մոտ 5 անգամ նորմայից բարձր է․ սա նշանակում է, որ Հայաստանում վերջին տարիներին իրականացրած տնտեսական բարեփոխումները տվել են իրենց լրջագույն դրական օգուտը, և նույնիսկ համաշխարհային մասշտաբով գնաճային էֆեկտներին Հայաստանը համեմատաբար ավելի լավ է արձագանքում:  Փաստացի այլ հավասար պայմաններում Հայաստանում շատ ավելի բարձր գնաճ պետք է տեղի ունենար, քան 7.7 %-ն է, և սա միայն ու միայն կառավարության և Կենտրոնական բանկի ջանքերի արդյունքն է»,- ասաց Պապոյանը՝ ընդգծելով, որ Հայաստանն աշխարհում ամենացածր գնաճ արձանագրած երկրներից է: Պատգամավորը հիշեցրեց,  որ այս տարվա համար գնաճը կանխատեսվում է 5.5 %. «2022 թվականին կունենանք մոտավորապես 5-5.5 %-ի սահմաններում գնաճ, որն էլի գրեթե ամբողջությամբ պայմանավորված է արտաքին գործոններով»,- ասաց Պապոյանը՝ մանրամասնելով, որ կանխատեսվող գնաճի մեջ ջրի, էլեկտրաէներգիայի գների աճը փոքր մաս են կազմելու, և դրանք էլի պայմանավորված են համաշխարհային շուկայում ֆենոմենալ  գնաճով:

Անդրադառնալով համաշխարհային գնաճի պատճառներին՝ Պապոյանը նշեց. «Պատճառներից մեկն այն է, որ COVID-ով պայմանավորված հսկայական արժեշղթաներ են կտրվել և տրանսպորտի, ապրանքների գների ինքնարժեքն էականորեն բարձրացել է: Հաջորդ պատճառն այն է, որ գյուղատնտեսության մեջ համեմատաբար քիչ ծավալով ներդրումներ և աշխատանքներ են արվել, որոնք բերել են որոշ մշակաբույսերի ծավալների կրճատման, ինչը բերել է գների էական ավելացման»: Պապոյանի խոսքով՝ Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը ոչ ցանկալի, բայց գնաճի զսպմանն ուղղված անհրաժեշտ քայլ էր: «ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը գնաճի զսպմանն ուղղված գործիք է: Իհարկե դա ցանկալի գործիք չէ․ ըստ էության Կենտրոնական բանկը, բարձրացնելով վերաֆինանսվորման տոկոսադրույքը, թանկացնում է փողը և ազդում է պահանջարկի վրա, այսինքն փոքրացնում է պահանջարկը և դրանով նաև ստիպում է գնաճային միտումները սեղմել, ինչը մեր համեմատաբար ցածր գնաճի պատճառներից է: Սա, էլի եմ կրկնում, ցանկալի գործիք չէ, և գնաճային արտաքին էական ճնշումների վերացմանը զուգընթաց ԿԲ-ն, վստահ եմ, քայլ առ քայլ կիջեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Այդ պարագայում այդ իջեցումները կնպաստեն տնտեսական ակտիվությանը»,- նշեց նա: Նշենք, որ օրերս կայացած մամուլի ասուլսի ընթացքում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ընդգծել էր, որ համապատասխան գործողություններ չիրականցնելու դեպքում ՀՀ-ում ընդհանուր գնաճը 2021 թվականի համար կկազմեր 15 %: «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե մենք անցած տարվա ընթացքում գործողություններ չիրականացնեինք և դրանք ավելի շուտ չսկսեինք, քան մնացած բոլոր երկրներում, մեր գնաճը կլիներ սննդամթերքի համար ոչ թե 11%, այլ ընդհանուր գնաճը կլիներ 15%, որը ենթադրում է, որ սննդամթերքի գնաճը կլիներ 20%-ից ավելի»,- ասել էր ԿԲ նախագահը։