Ասում են՝ չկան ոչխարներ, չեն էլ եղել. ադրբեջանցիները մինչ օրս հրաժարվում են վերադարձնել հայ հովիվի ոչխարները
\Ադրբեջանցիները փորձել են վերացնել հայ հովիվից գողացված ոչխարների հետքը, հատուկ մեքենաներով տարածքից հեռացրել են Տեղ համայնքի հովիվի ոչխարները, որպեսզի այլևս չկարողնան գտնել դրանց:
Հիշեցնենք, որ դեռևս հունվարի 13-ին ադրբեջանցիներն առևանգել էին Սյունիքի մարզի Տեղ համայնքի 53-ամյա հովիվի Սուրիկ Մաթևոսյանին և իր ոչխարներին:
Հովիվը վերադարձվել էր հայկական կողմին՝ ռուսական կողմի միջնորդությամբ, սակայն ադրբեջանցիները մինչ օրս հրաժարվում են վերադարձնել հայ հովիվի ոչխարները:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հայտնեց, որ բանակցություններն այդպես էլ արդյունք չեն տալիս, հույս էլ չկա, որ ոչխարներին կվերադարձնեն.
«Ասում են ՝ չկան ոչխարներ, չեն էլ եղել:
Ինձ Լաչինից տեղեկացրեին, որ մեքենաներ են բերել, որպեսզի բարձեն, տանեն ոչխարները, հետքը կորցնեն, որ էլ չգտնվեն դրանք»,-ասաց համայնքապետը:
Դավիթ Ղուլունցը նաև հայտնեց, որ պատրաստվում են գրություն ուղարկել մարզպետարան, որպեսզի հովիվին փոխհատուցում տրամադրվի.




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»