Աջակցե՛նք Արցախում տեխնոդպրոցի հիմնման նախաձեռնությանը. Արտակ Բեգլարյան
Արցախցի երեխաները «Ես» կրթական հիմնադրամի հետ տեխնոդպրոց են կառուցում՝ «ռեԱրմենիա» հարթակում ստեղծելով «Արցախի «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոց» Moonq TechnoSchool նախագիծը՝ հանրային դրամահավաքի նպատակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Աջակցե՛նք Արցախում տեխնոդպրոցի հիմնման նախաձեռնությանը...
Արցախի անվտանգության, կրթական և տնտեսական զարգացման համար տեխնոլոգիական ուղղության առաջխաղացումը օրվա հրամայական է։ Պատրաստելով տեխնոլոգիապես գիտակ սերունդ, ապա զարկ տալով նորագույն տեխնոլոգիաներով հարուստ պրոդուկտների ստեղծմանն ու արտահանմանը՝ մենք ամուր հիմքերի վրա ենք դնում Արցախի ապագան։
Հենց այս մտքով և նպատակով արցախցի երեխաները «Ես» կրթական հիմնադրամի հետ տեխնոդպրոց են կառուցում՝ «ռեԱրմենիա» հարթակում ստեղծելով «Արցախի «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոց» Moonq TechnoSchool նախագիծը՝ հանրային դրամահավաքի նպատակով։ Ուրախությամբ հայտնում եմ, որ առաջին փուլի գումարը՝ 21 միլիոնը, հաջողությամբ հավաքվել է, և ԱՀ կառավարությունն էլ իր գործուն մասնակցությունն է ունենալու նախագծին։
Մարտունու շրջանի Հաղորտի գյուղի համայնքապետը երեխաներին է տրամադրել համայնքապետարանի շենքը, որը մնում է վերանորոգել և կահավորել։ Երեխաները չափազանց ոգևորված են։
Աջակցելով նախագծին՝ մենք միանում եք արցախցի երեխաներին հուսալի ապագա նվիրելու կարևորագույն առաքելությանը։ Չէ՞ որ այսօր փոխելով երեխաների ներկան՝ մենք վաղը փոխում ենք Արցախի ապագան։
Ուստի, կոչ եմ անում նվիրատվություն կատարել այս նախագծի օգտին և այդպիսով ևս մասնակցել Արցախի լուսավոր ապագայի կերտման կարևոր գործին: Իսկ եթե մեկնաբանությամբ + նշանն էլ դնեք այս գրառման տակ, հնարավոր կլինի ապահովել ավելի բարձր մասնակցություն»,- գրել է նա:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»